Սենատորները Թուրքիայից պահանջել են անմիջապես ներողություն խնդրել Վաշինգտոնում հայ, քուրդ, ասորի ցուցարարների վրա հարձակում գործելու համար

Լուրեր

12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
Բոլորը

ԱՄՆ Սենատի Հանրապետական ներկայացուցիչներ` Մարկո Ռուբիոն, Թեդ Քրուզը, Թոմ Քոթոնն ու Մայքլ Լին Թուրքիայից պահանջել են, որ ներողություն խնդրի Վաշինգտոնում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, երբ անվտանգության թուրք աշխատակիցները հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա. հաղորդում է  The Hill-ը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ԱՄՆ այցի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների վրա  հարձակում էր գործել էրդողանամետ խումբը:

«Այդ տեսակ բռնություն ԱՄՆ-ի մայրաքաղաքում երբեք չէիք կարող ակնկալել։ Նմանատիպ բռնություն  հատուկ է միայն Էրդողանի Թուրքիային կամ մեկ այլ բռնապետության»,- ասել էր ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ հավելելով․ «Սա անհանդուրժողականության այն տեսակն է, որ հատուկ է միայն Թուրքիան և այժմ էլ ներմուծվել է  Միացյալ Նահանգներ»։

«Մենք խստորեն դատապարտում ենք երեկ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ  տեղի ունեցած բռնությունը»,- ասել են սենատորները:

«Ռեպորտաժում հստակ երևում է, որ որոշ թուրք պաշտոնյաներ ևս  ներգրավված են եղել ցուցարարների  նկատմամբ բռնություն գործադրելու միջադեպին, ինչը ոտնահարում է ժողովրդավարության սկզբունքները և ընդդիմանում Միացյալ Նահանգների հիմնարար արժեքին` ազատ խոսքի իրավունքին, որն ամփոփված է մեր Սահմանադրությունում: Մենք կոչ ենք անում թուրքական կառավարությանը անմիջապես ներողություն խնդրել»,- ասված է  սենատորների հայտարարության մեջ: