Արայիկ Հարությունյանը ներկայացրել է «Ազատ-հայրենիք – ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ծրագրային դրույթները

Լուրեր

04.08.2026 | 18:35
Ինչպես ներդնել ավելի հեշտ ու պարբերաբար․ Ամերիաբանկը ներկայացրել է MyInvest-ի նոր հնարավորությունը
04.08.2026 | 18:30
Կատարը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի նախագծեր են «շրջանառվում»
04.08.2026 | 18:21
Նեյմարը պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին
04.08.2026 | 18:14
Ինքը կեղտ ա իմ համար․ Լևոն Քոչարյանը՝ քաղաքացուն հարվածող ոստիկանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:06
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:58
Հայկ Կոնջորյանի կինը պարզաբանումներ է ներկայացրել «Հայփոստ»-ում իր աշխատանքի մասին
04.08.2026 | 17:53
Չինաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:45
ՀԷՑ-ի կառավարումը տապալել եք, եկել «Հայփոստ»-ի կառավարումից եք խոսում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 17:41
Զելենսկին հայտարարել է Ադրբեջանի ինքնիշխանությանն աջակցելու, Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու մասին
04.08.2026 | 17:32
Կոնջորյանի ընտրվելու լուրը նախ հայտնեց ՔՊ-ի ֆեյսբուքի էջը, հետո նոր ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահը
04.08.2026 | 17:14
«Բարսելոնան» հետևում է Ռոդրիի շուրջ ստեղծված իրավիճակին
04.08.2026 | 17:04
ԱԺ-ն կրկես չի՛․ Ռուբինյանը անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.08.2026 | 17:02
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում
04.08.2026 | 17:00
«88» սուպերմարկետում գործող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել
04.08.2026 | 16:54
Մայր Աթոռի նկարիչը Հովիկ Աբովյանին լուսապսակով էր նկարել․ ասաց՝ ուզում էի անակնկալ անել․ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութով ներկայացրել է «Ազատ-հայրենիք – ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ծրագրային դրույթները, որոնք հստակ սահմանում են, թե ինչպես պետք է ապահովել երկրի զարգացումը՝ երկրի անվտանգության համակարգի ամրապնդումից մինչև տնտեսական լուրջ բարեփոխումների գործընթացներ, որոնք, ի վերջո, հասարակության ապահով ու երջանիկ կյանքը կառուցելու շատ պարզ նպատակ ունեն։ Հրապարակված տեսանյութում մասնավորապես ասվում է․

• «Բոլորիս հպարտության աղբյուրն ու արժանապատվությունը պահպանող բանակը շարունակելու է մնալ մեր հոգածության ու առանձնահատուկ ուշադրության ներքո։ «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի նախընտրական ծրագրում հստակ ամրագրված է Պաշտպանության բանակի շարունակական հզորացումը սպառազինությունների համալրման, ռազմարդյունաբերական համալիրի ընդլայնման, ինժեներական ամրությունների զարգացման և կառավարման համակարգի կատարելագործման միջոցով։

• Ադրբեջանաղարաբաղյան հակամարտության խաղաղ և վերջնական կարգավորումը պետք է բխի Արցախի ժողովրդի անօտարելի իրավունքներից և անվտանգության շահերից։ Մեր վերջնական նպատակն է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացում հաղթանակ արձանագրելը։

• Նոր փոփոխություններ, ավելի վստահելի կառավարման համակարգ ու առողջ հասարակություն ունենալու տեսլականով Արայիկ Հարությունյանը հայտարարում է՝ օրենքի առջև հավասար են բոլորը, իսկ կոռուպցիայի դեմ պայքարը լինելու է անզիջում։

• Ժողովրդագրության բնագավառում անելիքները շատ են, առաջարկներն ու դրանք իրագործելու տարբերակները՝ նույնպես՝ բնակչության թվի շեշտակի աճի ապահովում, ծնելիության խթանման ծրագրերում նոր և արդյունավետ մոտեցումների կիրառում, վերաբնակեցմանն ու հայրենադարձությանը միտված խոշոր ծրագրերի իրականացում։

• Հեղափոխական են առաջարկներն առողջապահության և կրթության ոլորտներում։ Առաջին անգամ արցախցին կօգտվի անվճար և որակյալ առողջապահական համակարգից՝ դեղորայքային ապահովումից մինչև բուժում տեղի, Երևանի և անհրաժեշտության դեպքում արտերկրի առաջատար բուժհաստատություններում։ Եվրոպական զարգացած երկրների օրինակով կներդրվի կյանքի և առողջության ապահովագրության համակարգը, կխթանվի կանխարգելիչ առողջապահությունը։ Բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթությունը նույնպես կլինի անվճար, կապահովվի կրթության որակի բարձրացումը վերապատրաստման ծրագրերի և վերահսկողության միջոցով։ Լրացուցիչ սոցիալական երաշխիքներ կտրամադրվեն ուսուցիչներին և դասախոսներին, կխրախուսվեն գիտական ծրագրերը, կընդլայնվի նաև նախակրթարանների, արհեստագործական ժամանակակից ուսումնարանների ցանցը»։

Արայիկ Հարությունյանն առաջարկում է նոր քաղաքականություն՝ յուրաքանչյուր ընտանիքի առանձին բնակարան սկզբունքով։ Ըստ ծրագրային դրույթների՝ հիմնովին վերանայվելու են բնակարանների ձեռքբերման և բնակելի տների կառուցման համար տրամադրվող հիպոթեքային վարկերի մասով գործող սահմանափակումները, ընդլայնվելու են հիպոթեքային ծրագրերից արտոնյալ պայմաններով օգտվող սոցիալական խմբերը՝ ներառելով նաև քաղաքացիական հաշմանդամություն ունեցող անձանց։

Նախատեսվում է շեշտակի ավելանացնել գյուղական բնակավայրերում տուն կառուցելու նպատակով անհատույց պետական օժանդակության տրամադրման գործող չափը՝ հասնելով 5 միլիոն դրամի։ Սոցիալական ապահովության ոլորտում նախատեսվում է թոշակների ու սոցիալական այլ վճարների շարունակական բարձրացում , զոհված ու անհայտ կորած ազատամարտիկների և զինծառայողների ընտանիքների, բազմազավակ և սոցիալապես խոցելի այլ խմբերի նկատմամբ պետական քաղաքականության շրջանակում գործող ծրագրերի ընդլայնում և նոր գործիքակազմի կիրառում։ Տարիներ ի վեր ձգվող փախստական և ներքին տեղահանված անձանց հիմնախնդիրներին նույնպես կտրվի համարժեք լուծում։ Նոր որակ կհաղորդվի սպորտի և ֆիզիկական կուլտուրայի զարգացմանն ու մասայականությանը։

«Ազատ հայրենիք- ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի նախընտրական ծրագրում ամրագրված են դրույթներ նաև բնապահպանության ոլորտից։ Համաձայն հրապարակված ծրագրային դրույթների՝ պետական և հանրային խիստ վերահսկողության պայմաններում բնական և սահմանափակ ռեսուրսները կօգտագործվեն խելամիտ և արդյունավետ, կապահովվի վայրի բնության պահպանությունն ու բնության վերարտադրությունը, անտառային տնտեսության արդյունավետ կառավարումը։ Ինչպես նշվում է տեսանյութում, բարեփոխումների իրականացման երաշխավորը առաջանցիկ տեմպերով զարգացող տնտեսությունն է, և առանց տնտեսական աճի բարձր տեմպերի ապահովման որևէ բնագավառի զարգացում անհնար է պատկերացնել․

« Նոր գործիքներ են կիրառվելու վարկային քաղաքականության ոլորտում, վերակառուցվելու են ժամկետանց բոլոր վարկերը, վերանալու են բանկերում և հիմնադրամներում հաշվարկված տույժ-տուգանքները, շարունակաբար բարելավվելու է գործարար միջավայրը։ Անցում է կատարվելու ներառական տնտեսությանը, որի արդյունքում յուրաքանչյուր քաղաքացի անհատապես զգալու է տնտեսական աճի ազդեցությունը սեփական բարեկեցության վրա։

Գյուղատնտեսության ոլորտի առաջնային քայլը պարենային անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ է լինելու։ Նախատեսվում է գյուղատնտեսության ապահովագրական համակարգի գործարկում, այգիների տարածքների շեշտակի ավելացում, ոռոգման ժամանակակից համակարգերի ներդրում, նոր ջրամբարների կառուցում, ջրային պաշարների արդյունավետ կառավարում, գյուղտեխնիկայի պարկի պարբերաբար թարմացում, անասնապահության զարգացման նպատակով նոր ծրագրերի իրականացում»։
Ըստ «Ազատ հայրենիք- ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի նախընտրական ծրագրի՝ «Եկ Արցախ» կարգախոսը զբոսաշրջության զարգացման առանցքը պիտի դառնա։ Արցախի զբոսաշրջային գրավչության բարձրացման համար նախատեսվում է օգտագործել օտարերկրյա տեղեկատվական հարթակները, բարելավել ոլորտի ենթակառուցվածքները, զարգացման նոր ընթացք տալ զբոսաշրջային ուղղություններին ու երթուղիներին, և այդ ամենը իրագործվել՝ հաշվի առնելով սեփական ներուժի առանձնահատկություններն ու առկա պահանջարկը։

Արայիկ Հարությունյանի վարչապետության տարիներին կյանքի կոչված և հաջողված ծրագրերից է համարվում էներգետիկ արդյունաբերությունը։ Այդ տարիներին Արցախը ոլորտում ինքնաբավ է ճանաչվել և անգամ սկսել է էլեկտրաէներգիա արտահանել։ Ինչպես նշվում է ծրագրում, այդ ձեռքբերումն ամրապնդելու հրամայականով նախատեսվում է ապահովել վերականգնվող էներգետիկայի և էներգախնայող համակարգերի շարունակական զարգացումը։ «Եվս մեկ կարևոր առաջարկ բնակիչներին․ բնական գազից հրաժարվելու և ամբողջությամբ էլեկտրաէներգիային անցում կատարելու պարագայում կվենայվի էլեկտաէներգիայի գործող սակագինը, ընդ որում՝ տարբերությունը կլինի շոշափելի»․ ասվում է տեսանյութում։

Արայիկ Հարությունյանն ու իր քաղաքական թիմը համոզված են, որ Արցախի Հանրապետության հզորացման իրենց առաջադրած ծրագիրը հեղափոխական է, բայց միևնույն ժամանակ՝ իրատեսական և կյանքի է կոչվելու կամքի, վճռականության և հայրենիքի հանդեպ ունեցած մեծագույն սիրո շնորհիվ։