Հարգանքի տուրք 2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերի զոհերի հիշատակին
Քաղաքականություն
01.03.2020 | 12:30ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր առավոտյան ծաղիկներ են դրվել Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցել 2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերի զոհերի հիշատակին: