Շիրակի մարզում ձմեռը կճանապարհեն յուրովի. ձմեռային մարզամշակութային փառատոն կանցկացվի

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ձմռան վերջին օրը Շիրակի մարզում կճանապարհեն ու գարունը կդիմավորեն յուրահատուկ միջոցառմամբ: Փետրվարի 29-ին Աշոցքում տեղի կունենա «Շիրակի ձմեռ 2020» փառատոնը. մարզական ու մշակութային զանազան միջոցառումներով կապահովվի մասնակիցների լավ ժամանցն ու ձմեռային հանգիստը: Փառատոնի կազմակերպիչներն են Շիրակի մարզպետարանն ու Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտությունների կենտրոնը։

«Քննարկեցինք և որոշեցինք միջոցառումն անցկացնել ձմռան վերջին օրը՝ փետրվարի 29-ին, քանի որ միջոցառման կարգախոսն է՝ «Ճանապարհի՛ր ձմեռը Շիրակի մարզում»։ Աշոցքն էլ ընտրեցինք որպես լավ, ձյունառատ տեղանք, ինչպես նաև մեր հանրապետության հյուսիսային դարպաս»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչագան Վարդանյանը։

Միջոցառման ծրագիրը բաղկացած է լինելու երեք մասից՝ մարզական, ժամանցային ու մշակութային։ Ամեն ինչ արված է այնպես, որ տարբեր ճաշակի, տարիքի ու նախասիրության մարդիկ հագեցած ու տպավորիչ օր անցկացնեն։

«Մարզական այնպիսի միջոցառումներ ընտրել ենք, որ կարողանան մասնակցել բնակչության բոլոր շերտերը։ Կան հրաձգության, բազկամարտի, կշռաքարի  բարձրացման, դահուկավազքի, պարանի ձգման մրցումներ։ Պրոֆեսիոնալ լինելը բոլորովին պարտադիր չէ մասնակցության համար: Դահուկավազքի պարագայում կլինի երկու մրցում. մեկը՝ պրոֆեսիոնալների համար, մյուսը՝ սիրողական: Մարզական միջոցառումների հաղթողները կպարգևատրվեն պատվոգրերով, հուշանվեր գավաթներով»,- նշեց Վաչագան Վարդանյանը։

Մշակութային հատվածում էլ նախատեսված է համերգային ծրագիր՝ Շիրակի մարզի երգիչների, խմբերի ու հրավիրյալ երաժիշտների մասնակցությամբ։ Ժամանց նախընտրողների համար ևս մրցումների մեծ ընտրություն կա՝ ռաֆթինգ, փեյնթբոլ, ջիփինգ, ձնեմարտ, սնոուբորդ:

Լինելու են նաև առանձին հանգստի գոտիներ, որտեղ ներկաները հնարավորություն կունենան համտեսել տարբեր խմիչքներ ու ուտեստներ: Միջոցառման վայրում դրվելու են հին վառարաններ, մի քանի խարույկ է վառվելու: Բացի այդ՝ կլինի նաև խորհրդանշական մեծ խարույկ:

Միջոցառման նպատակը, ըստ կազմակերպիչների, Շիրակի մարզում ձմեռային տուրիզմը զարգացնելն է։ Ի դեպ՝ ակնկալվում է զբոսաշրջիկների հոսք, քանի որ փառատոնի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է։

«Տուրիստական աշխուժություն է նկատվում: Նույնիսկ ինձ մի կազմակերպությունից զանգահարեցին, ասացին՝ եթե ավանդական է լինելու, մենք մեր ծրագրերում անպայման ներառենք։ Հետաքրքրվողները շատ են»,- ասաց Շիրակի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետը։

Էմմա Չոբանյան