Եվրոպական զարգացած երկրներում նվազագույն և առավելագույն աշխատավարձերի միջև տարբերությունը 7-ապատիկն է, իսկ  զարգացող Հայաստանում այն 20-ապատիկից բարձր է. «Ժառանգություն»

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որւոմ ասվում է.

                                       

«Հայաստանի Հանրապետությունում հաղթել է երջանիկ անհատ, հոգատար հանրություն և հզոր պետություն ունենալու ուղեգիծը: Այս կարգախոսով ժողովրդի վստահության քվեին արժանացած քաղաքական ուժը պարբերաբար տեղեկատվություն է հրապարակում Հայաստանում  կենսամակարդակի աճի մասին, իսկ ամենավերջին արձանագրումը հետևյալն էր՝ 2018 թվականի մայիսից մինչ օրս Հայաստանում ավելի քան 1 միլիոն մարդու աշխատավարձը, թոշակը կամ նպաստը բարձրացել է: Հպարտանալու ցուցանիշ: Սակայն այս բարձրացման պարզագույն վերլուծությունը բնավ հպարտանալու տեղիք չի տալիս:

 

«Ժառանգություն» կուսակցությունը փաստում է, որ աշխատավարձի բարձրացումը եղել է ծայրահեղ անհամաչափ և աչառու: Հանրությունը պարբերաբար տեղեկանում է կառավարության բարձրաստիճան անդամների աշխատավարձերի  բարձրացումների, անհասկանալի պարգևավճարների տարափի մասին և այս համապատկերում՝ շարքային մանկավարժների ու բժիշկների, գիտնականների ու թոշակառուների, նպաստառուների վարձատրության համեստ հավելումներն են: Ունենք իրավիճակ՝ եվրոպական զարգացած երկրներում նվազագույն և առավելագույն աշխատավարձերի միջև տարբերությունը յոթնապատիկն է, իսկ  զարգացող Հայաստանում այն քսանապատիկից բարձր է: Այսինքն՝ ոտնահարվում է սահմանադրական հիմնարար դրույթը, թե Հայաստանը սոցիալական պետություն է, որտեղ քաղաքացիներն ունեն արժանապատիվ ապրելու իրավունք, իսկ պետությունը հանրային բարիքի արդարացի վերաբաշխման պարտականություն ունի:

 

Այսպես, պաշտոնական տվյալներով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը անցած 8 ամսում ստացել է 14 միլիոն 566 488 դրամ կամ մոտ 31 000 ԱՄՆ դոլար աշխատավարձ և պարգևավճար: Անկասկած է, որ մյուս նախարարների վաստակը համարժեք է եղել: Հարկատուների ջանքերով ստեղծվող համախառն արդյունքը, բյուջետային գումարները  բաշխվում են անըմբռնելի տրամաբանությամբ և արդարացումներով, թե այսպես պայքարում ենք կոռուպցիայի դեմ, բարձր աշխատավարձեր՝ որպես կաշառք չվերցնելու և լավ աշխատելու երաշխիք: Ընտրված այս ճանապարհը սխալ է և անընդունելի:

 

«Ժառանգությունը» համոզված է, որ անհամակարգ բարեփոխումներով, սոսկ բարի ցանկություններով, համընդհանուր կեղծված սահմանադրությունը որպես հիմք ընդունելով, և  հանրաքվեով այդ կեղծիքի հատվածական փոփոխության փորձով չենք հասնելու ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանի կայացմանը: Եթե Հայաստանը մեր օջախն է, ժողովուրդն էլ՝ մեր ընտանիքը, ապա առաջ գնանք  ազատ, արդար, իրավական և համակարգային բարեփոխումների կայացման ճանապարհով, հանրային ու քաղաքական փոխըմբռնման, արդյունավետ կառավարման նշանաբանով»: