Ընդդիմությունն ասում էր՝ Տարոնի ժամանակ լավ չէ՞ր, ձյուն էինք տեսնում. Տիգրան Վիրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
Բոլորը

«Առկա վիրուսներին զուգահեռ Երևանի դպրոցներում բացակայությունների թիվը նվազել է»,- այս մասին Factor TV-ի հետ զրույցում հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը՝ ընդգծելով, որ մի քանի օր առաջ բացակայությունների թիվն աճել էր՝ հասնելով 19 տոկոսի:

«Եթե լինի դասապրոցեսն ընդհատելու անհրաժեշտություն՝ կտեղեկացնենք»,- ասաց քաղաքապետի տեղակալը:

Տիգրան Վիրաբյանն անդրադառնալով  քաղաքային նոր իշխանությունների աշխատանքի արդյունավետությանն ասաց, որ հնչում են և՛ դժգոհություններ, և՛ երախտիքի խոսքեր:

«Կան ոլորտներ որտեղ մենք հաջողել ենք, կան ոլորտներ որտեղ աշխատանքն այնքան էլ երևացող չէ: Այս քաղաքային իշխանությունը մի թերություն ունի, որ իր բոլոր նախանշած ծրագրերը հեռանկարային են, որոնց արդյունքներն այսօր երևացող չեն, երկար տարիներ այդ աշխատանքը չի արվել: Ցանկացած քաղաքային իշխանություն փորձել է անել այնպիսի աշխատանք, որ իր ղեկավարման տարիների ընթացքում կլինի երևացող: Երևանում ոչ մի քաղաքային իշխանություն աղբի տեսակավորման մասին չի մտածել: Աղբի տեսակավորման գործընթացի պտուղները Երևանը քաղելու է տասը տարի հետո»:

Մեր դիտարկմանը, որ ընդդիմությունը քննադատեց քաղաքային իշխանությանը՝ մեկ-երկու օրերի եկած ձյան մաքրման աշխատանքները ձախողելու համար, Տիգրան Վիրաբյանը նկատեց. «Դեկտեմբեր ամսին, երբ եկավ առաջին ձյունը, ընդդիմությունը և քաղաքի բնակիչները թևավոր խոսքեր էին ասում՝ չկարողացանք ձյուն տեսնել, Տարոնի ժամանակ լավ չէ՞ր, գոնե երեխաները ձյուն էին տեսնում, Մարության Հայկի ժամանակ ձյունը օդից բռնեցին: Հունվարին կային խնդիրներ՝ կապված մայթերի հետ»,- ասաց նա:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան