Մարտի 1-ին ԱԱԾ-ին հրահանգվել է անախորժություններ կազմակերպել՝ մեքենա այրել, խանութներ ջարդել. Հովհաննես Իգիթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
17.10.2026 | 12:49
ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքի դեմ օրինագիծ
17.10.2026 | 12:26
Փաշինյանի և Ժապարովի պաշտոնական այցի արդյունքներով համագործակցության փաստաթղթեր են ստորագրվել
17.10.2026 | 11:54
Հայաստանում ձևավորում ենք սպասարկման նոր չափանիշ․ Ռեջիս Բուշյե
17.10.2026 | 11:19
Ոստիկանության գվարդիայում անցկացվել են զանգվածային անկարգությունների կանխման մարտավարական վարժանքներ
17.10.2026 | 11:07
Հիդրոօդերևութաբանության կենտրոնը ներկայացրել է Երևանի օդի որակի տվյալները
17.10.2026 | 10:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 10:22
Վթարային ջրանջատում Երևանի և Արմավիրի մի շարք հասցեներում
17.10.2026 | 10:10
Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ
17.10.2026 | 09:25
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Հայաստանի հանքարդյունաբերության ֆորումին․ ՈՒՂԻՂ
16.10.2026 | 23:30
Երևանում ընդունվել է «Հանուն բնության գործողությունների» հռչակագիրը
16.10.2026 | 23:11
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին
Բոլորը

«2008 թվականի մարտի 1-ի մասին խոսելիս երեք հանգամանքի է պետք ուշադրություն դարձնել՝ պետական հեղաշրջում, երբ իշխող խումբն օգտագործում է պետական ինստիտուտները, այդ թվում՝ բանակը իր իշխանությունը հաստատելու համար, հենց դա է պետական հեղաշրջումը։ Երկրորդն այն է, որ մարդկանց դեմ մարտական զենք է կիրառվել, ինչի հետևանքով ունեցել ենք անմեղ զոհեր։ Եվ երրորդ հանգամանքն այն է, որ ժողովրդավարության, մարդու իրավունքների ասպարեզում ունեցել ենք հետընթաց»,- Factor TV-ի հարվցազրույցում ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը։

Ըստ նրա՝ 2008-ի իշխանությունից հեռացող Ռոբերտ Քոչարյանը և նախագահի պաշտոնն ստանձնող Սերժ Սարգսյանը փորձում էին իրադարձությունները մեկնաբանել իբրև մեկ անձի՝ ընտրություններում հաղթել-չհաղթելու գործընթաց․ «Փաստերով է ապացուցված, որ ընտրությունները կեղծված են։ Նախորդ իշխանության լկտիությունն այնպես անսահման էր, որ նույնիսկ ԵԽԽՎ-ի դիտորդների ներկայությամբ Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին քվեաթերթիկները վերցվում, դրվում էին Սերժ Սարգսյանի օգտին։ Դա նշված է նաև դիտորդի զեկույցի մեջ»։

Հարցին՝ այն, որ Ռոբերտ Քոչարյանը, Արմեն Գրիգորյանը, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը այսօր մեղադրյալի աթոռին են, նշանակո՞ւմ է արդյոք, որ Մարտի 1-ի բոլոր պատասխանատուներն են դատարանի առաջ կանգնած, Հովհաննես Իգիթյանը պատասխանում է․ «Շատ կարևոր է, որ Մարտի 1-ի էջը փակվի։ Դա նշանակում է, որ բոլոր նյուանսները, քաղաքական խորամանկություններն ու խարդախությունները պետք է բացահայտվեն, դա նշանակում է, որ հանցավոր հրամաններ տվողներն ու իրականացնողները, ապացույցներ կեղծողները պետք է հայտնաբերվեն։ Կապ չունի՝ ով է նստելու, ով է քրեական գործով գնալու։ Ռոբերտ Քոչարյանի շրջապատը բանակն օգտագործել է ժողովրդի դեմ՝ սահմանից է բերվել, Ղարաբաղից զինված մարդիկ են բերվել՝ ժողովրդի դեմ օգտագործելու համար»։

Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանը շանս ունի պատմելու, թե Ռոբերտ Քոչարյանի մոտ հավաքի ժամանակ ինչ է քննարկվել, ասում է, որ արդեն հաստատված է՝ ովքեր էին ներկա հավաքին․ «Քննարկվել է՝ ինչպես օգտագործել բանակը, հետո Դատախազությունն ինչպես պետք է քրեական գործ հարուցվեր, այդ ժամանակ ԱԱԾ-ին հրահանգ է տրվել, որ ԱԱԾ-ն նաև անախորժությունների կազմակերպիչը լինի՝ մեքենա այրել, խանութների ջարդը, և այլն, հիշո՞ւմ եք։ Մամուլում գոնե նշված էր, որ ԱԱԾ-ն իմացել է, տեղյակ է եղել, եթե ոչ՝ կազմակերպել։ Գործերի կոծկելը ընկնում է Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի վրա, նրանք են շինծու գործերով հետապնդել մարդկանց ու բանտ նստեցրել»,- ասաց Հովհաննես Իգիթյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան