ՏՄՊՊՀ-ն և «Ամբերդ» հետազոտական կենտրոնը քննարկել են համագործակցության նոր ուղղությունները

Լուրեր

19.04.2024 | 23:26
Գցել են գետնին, ոտքը դրել գլխին և ձեռքերը ոլորելով՝ փորձել հանել հագուստը․ խոշտանգման մասին նոր ահազանգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 23:24
ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություններին. Կլաար
19.04.2024 | 23:10
Թուրքերը հանգստյան օրերին բոյկոտ են հայտարարելու սրճարաններին ու ռեստորաններին՝ բարձր գների պատճառով
19.04.2024 | 22:55
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.04.2024 | 22:40
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
19.04.2024 | 22:29
Մեզ հայտնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանների հիման վրա․ ԻԻՀ դեսպան
19.04.2024 | 22:16
Ադրբեջանում 44-օրյա պատերազմի ևս մեկ մասնակից է ինքնասպան եղել
19.04.2024 | 22:01
Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել
19.04.2024 | 21:46
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը
19.04.2024 | 21:32
Ալիևը մեկնում է Բեռլին՝ Շոլցի հետ բանակցություններ անցկացնելու
19.04.2024 | 21:15
«Քարեր են նետում տանս կողմ, հայհոյում». կենդանասերի բողոքն ու հարևանների դժգոհությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 21:09
Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը
19.04.2024 | 21:00
Իշխանությունը «դաբրո» է տվել ոստիկանությանը՝ անել ուզածը․ Նիկոլ Փաշինյանն է Վահե Ղազարյանին նշանակել, ոչ թե՝ ես․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 20:51
G7-ն Ուկրաինային օգնություն է խոստանում հակաօդային պաշտպանության հարցում
19.04.2024 | 20:37
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր
Բոլորը

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից տեղեկացնում են, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր հանդիպել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ամբերդ հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանին:

«Քննարկվել են տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտում համագործակցության հարցերը, մասնավորապես հանձնաժողովի աշխատանքներում տեղական գիտական ներուժի օգտագործումը, ինչպես նաև բուհ-ից աշխատաշուկա անցումն ավելի սահուն դարձնելուն միտված համատեղ քայլերի ձեռնարկումը:

Գեղամ Գևորգյանը իր խոսքում նշել է, որ «Ամբերդ» կենտրոնի հետ համագործակցության հաջողված փորձ ունեն՝ հիշատակելով նախորդ տարի կարագի շուկայի ուսումնասիրության ժամանակ կենտրոնի տրամադրած վերլուծությունը, որն անչափ օգտակար եղավ, և հույս հայտնելով, որ հետագայում այդ համագործակցությունը կշարունակի ընդլայնվել և խորանալ: Մասնավորապես առաջարկել է այս տարի նույնպես համագործակցել ապրանքային շուկաներում կատարվող ուսումնասիրությունների շրջանակում՝ ընտրելով հինգ շուկաներից որևէ մեկը:

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանն իր հերթին կարևորել է պետական մարմինների հետ փոխշահավետ համագործակցությունը, որը դրական արդյունքներ է արձանագրում»,- ասված է հաղորդագրությունում: