Պետք չի վախենալ 25 տարեկաններից․ նախարարը՝ դատավորների տարիքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
Բոլորը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը գոհ է Ազգային ժողովում կազմակերպած դատական օրենսգրքի փոփոխություններին վերաբերող լսումներից: Ասաց՝ հնարավորություն ունեցան բոլորովին այլ տեսանկյունից նայել օրենսգրքի խնդիրներին:

Անդրադառնալով հնչած ելույթներին՝ նախարարն ասաց, որ այս դատական օրենսգիրքն ապագայի մասին է: «Անցյալի մասով՝ մենք չենք ասում, որ անցյալի էջը փակում ենք՝ առանց գնահատական տալու, անցյալի գնահատականը կտրվի ոչ թե քրեական հետապնդումներ հարուցելով, այլ արձանագրելով այն խնդիրները, որոնք եղել են, այն պատճառները, որոնք բերել են մարդու իրավունքների զանգվածային խախտումների, ապագայում դրանք բացառելու և, բնականաբար, հատուցման տարբեր ձևերով տուժողների իրավունքները վերականգնելու մասով»,- ասաց Ռուստամ Բադասյանը:

Ինչ վերաբերում է դատավորների տարիքի վերաբերյալ քննադատություններին, նախարարի խոսքով՝ «որոշ փորձառու դատավորներ ձևավորել են շատ վատ համբավ ամբողջ դատական համակարգի համար»:

«Եթե ստացված մասնավոր ոլորտի փորձը վերցնենք, այնտեղ կապ չունի տարիքը, ի սկզբանե անձը կատարում է որոշակի բարդության գործ: Կարծում եմ՝ նույն մոտեցումը պետք է որդեգրել դատական համակարգում, և պետք չի վախենալ 25 տարեկաններից, մանավանդ, որ 25 տարեկաններ դատական համակարգում դժվար թե ունենանք»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: