Սերժ Սարգսյանի դատավարությանը եկած քաղաքացիները խուսափում են խոսել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
Բոլորը

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ նշանակված է «դիզվառելիքի գործով» Սերժ Սարգսյանի դատավարության առաջին նիստը: Գործով մեղադրյալներ են նաև նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանն ու Սերժ Սարգսյանի մտերիմ, գործարար, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, ինչպես նաև գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ 2019-ի դեկտեմբերի սկզբին Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ՀՔԾ-ի կողմից մեղադրանք առաջադրվեց գյուղացիներին մատչելի գներով դիզվառելիքի մատակարարման պետական ծրագրով մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար: Ըստ առաջադրված մեղադրանքի՝ 2013-ին գյուղացիներին մատչելի դիզվառելիքի մատակարարման ծրագրով, որով նախատեսվել է հողօգտագործողներին վաճառել ավելի քան 17 միլիոն լիտր դիզելային վառելիք, ամենաէժան գնային առաջարկը ներկայացրել է «Մաքսհուր» ընկերությունը, սակայն Սերժ Սարգսյանի հրահանգով պայմանագիրը կնքվել է ավելի բարձր գին առաջարկած «Ֆլեշ» ընկերության հետ, որին պետական միջոցներից վճարվել է 1.8 մլրդ դրամ: Սերժ Սարգսյանը, ինչպես նաև գործով անցնող մյուս անձիք չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը։

Մինչ դատավարության մեկնարկը՝ դատարանի բակում հավաքվել են Սերժ Սարգսյանի աջակիցները, որոնք այս գործընթացը որակում են քաղաքական ճնշում: Դատարանի բակ եկած քաղաքացիներից Factor.am-ը փորձեց հասկանալ, թե ինչ նպատակով են եկել ակցիային։ Նրանք, սակայն, հրաժարվում էին պատասխանել մեր հարցերին։

Մանրամասները՝ տեսանյութում։