Վերին շնչուղիների սուր վարակով գրանցվող հիվանդներից վերցվել են նմուշներ ու ուղարկվել ՀՀ՝ ախտորոշման ճշտման նպատակով․ ԱՀ ԱՆ-ն իրավիճակը վերահսկում է

Լուրեր

31.08.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 31-ի դրությամբ
31.08.2026 | 09:45
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում մեքենաներ են արգելափակվել անձրևաջրերում
31.08.2026 | 09:43
Վարչապետը Բիշքեկում կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը
31.08.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
Բոլորը

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ շարունակվում է իրականացվել մշտադիտարկում վերին շնչուղիների սուր վարակով գրանցվող հիվանդների նկատմամբ: Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից:

Մշտադիտարկում իրականացվում է նաև հանրապետության տարածքում գործող բոլոր հանրակրթական և նախադպրոցական հիմնարկներ հաճախող երեխաների նկատմամբ:

Սկսած ս.թ. փետրվարի 20-ից առ այսօր աճել է ինչպես ամբուլատոր հաճախումներն, այնպես էլ շտապ օգնության կանչերը, կապված վերին շնչառական ուղիներով սուր վարակների դեպքերի հետ:
Ելնելով վերը նշվածից առաջարկություն է ներկայացվել ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությանը, հետևել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի նոյեմբերի 6-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակաբանական հսկողություն» սանիտարահամաճարակային կանոններ և նորմեր 3.1.1-021-15» N225-Ն հրամանի գլուխ 16-ի 66 կետի պահանջներին, որտեղ նշվում է, որ ուսումնական հաստատությունները փակվում են արձագանքման և նախազգուշական միջոցառումներ կազմակերպելու նպատակով` երբ դպրոցներում նկատվում է սաների միաժամանակ 25 % բացակայություն` գրիպով և սուր շնչառական հիվանդություններով:
Նախորդ շաբաթվա ընթացքում, հաշվի առնելով վերը նշված հրամանի պահանջները, փակվել են հանրապետությունում գործող հանրակրթական ու նախադպրոցական հիմնարկները 2 օր ժամկետով՝ փետրվարի 21-ին ու 22-ին: Այժմ ի տարբերություն նախորդ շաբաթվա տվյալների, հաշվի առնելով, որ ոչ բոլոր շրջաններում ու գյուղերում է արձանագրվում հիվանդության բարձր դիմելիություն, դադարեցվել են հրամանի պահանջներով արձանագրված հանրակրթական ու նախադպրոցական հիմնարկների աշխատանքը:
ԱՀ առողջապահության նախարարությունը հորդորում է հանրապետության բնակչությանը չանհանգստանալ, իրավիճակը վերահսկվում է նախարարության կողմից: Հերթական անգամ, փետրվարի 24-ին մի խումբ հիվանդներից վերցվել է նմուշներ ու ուղարկվել Հայաստանի Հանրապետություն՝ ախտորոշման ճշտման նպատակով: Պետք է նշել, որ առ այսօր հանրապետությունում կորոնավիրուսով գրանցված դեպքեր չեն արձանագրվել: