Գյումրու սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվում են վառարաններ ու վառելիքի բրիկետներ

Լուրեր

11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
Բոլորը

«Տաքություն-Հայաստան» ծրագրի շրջանակներում Գյումրու սոցիալապես անապահով, բազմազավակ,  տնակներում բնակվող ընտանիքներին տրամադրվում են արդյունավետ վառարաններ ու էկոլոգիապես մաքուր վառելիքի բրիկետներ: Ծրագիրն իրականցնում է «Հայկական կարիտաս» բարեսիրական  հասարակական կազմակերպությունը «Կարիտաս Ավստրիա»-ի ֆինանսական աջակցությամբ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բացի սոցիալական բաղադրիչից, ծրագիրը նաև բնապահպանական խնդիր է լուծում: «Որպես շահառու ընդգրկված են այն ընտանիքները, որոնք որպես վառելիք օգտագործում են ցանկացած իր ու առարկա՝ հագուստից մինչև պլաստմասսե իրեր, պոլիէթիլենային պարկեր, ինչը օդի աղտոտման պատճառ է:  Փայտի փոխարեն ծղոտի բրիկետներ վառելը ոչ միայն էկոլոգիապես մաքուր է, այլ նաև ավելի էժան։ Այս պահին բրիկետները ձեռք են բերվում Կոտայքի մարզից, բայց նպատակներ կան, սեփական արտադրություն ստեղծելով, ավելի շատ շահառուներ ընդգրկել ծրագիր», -նշեց ծրագրի ղեկավարա Արմեն Մարտիրոսյանը:

Ծրագիրը պիլոտային է, սակայն, արդյունավետությունից ելնելով, այն կարող է շարունակվել։