Ապրիլի 5-ին կազմակերպվող հանրաքվեն հակասահմանադրական է․ «Վերնատուն» ակումբ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

«Վերնատուն» հասարական-քաղաքական ակումբը հայտարարություն է տարածել հանրաքվեի վերաբերյալ, որում ասվում է․

«Ապրիլի 5-ին կազմակերպվող հանրաքվեն հակասահմանադրական է, հակաիրավական ու հակաժողովրդավարական։ Հանրաքվեի է դրված Սահմանադրության արդեն իսկ ուժը կորցրած 213–րդ հոդվածում փոփոխություններ անելու հարցը, ինչն իրավական առումով նոնսենս է։ Հանրաքվեի որոշումը խոցելի է և՛ ձևի, և՛ բովանդակության առումով։

Այս հակասահմանադրական գործընթացի մեջ իշխանությունը ներքաշել է խորհրդարանական մեծամասնությանը և ուզում է ներքաշել նաև ՀՀ քաղաքացիներին։

Հարկ է ընդգծել, որ իր լիազորությունների շրջանակներում այս քաղաքական արկածախնդրությունը կարող էր կանխել ՀՀ նախագահը, ով, սակայն, նախընտրեց այլ տարբերակ՝ դրանով կիսելով հետագա զարգացումների պատասխանատվությունը։

Մենք արձանագրում ենք, որ․

–հանրաքվեի օգնությամբ փորձ է արվում ոչնչացնել իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքը,

–Սահմանադրական դատարանը դարձնել գործադիր իշխանության կցորդ,

–ուղիղ ժողովրդավարության գաղափարի արժեզրկմամբ ու շահարկմամբ հաստատել մեկ անձի իշխանություն։

Սահմանադրական հանրաքվեն կեղծ օրակարգ է և ոչինչ չի տալու շարքային քաղաքացուն։ Հանրաքվեով շեղում են հանրային ուշադրությունն Արցախի շուրջ տեղի ունեցող վտանգավոր զարգացումներից, ինչպես նաև ձեռնասուն ՍԴ ստեղծելու միջոցով ուզում են դակել քաղաքական, տնտեսական բնույթի վիճահարույց որոշումները, այդ թվում՝ հանրային հնչեղություն ստացած միջազգային համաձայնագրերը։

Ելնելով վերը նշվածից՝ ակումբը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ հակասահմանադրական այս միջոցառմանը մասնակցելուց։ Պետք է մերժել ոչ լեգիտիմ հանրաքվեն և մաս չկազմել բռնապետական ռեժիմի հաստատման գործընթացին»։