Մեկնարկեց «Լիա» գեղեցկության սրահում սպանության գործով դատաքննությունը. «Փաստինֆո»

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Լիա» գեղեցկության սրահի նկուղում ռազբորկայի ու սպանության գործով այսօրվա դատական նիստում սկսվեց դատաքննությունը. տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Ըստ ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանին առաջադրված մեղադրանքի, Մուշեղ Մուշեղյանին մորթելու, սատկացնելու, մահակներով ոտքերը ջարդելու և այլ ձևերով վերջինիս առողջությանը մի խումբ անձանց հետ ծանր վնաս պատճառելն իրագործելու վերաբերյալ Ալիկ Բանդուրյանի հորդորների հետևանքով նրա մոտ այլ անձանց հետ համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու վճռականություն է առաջացել: Դրանից հետո նախնական համաձայնության գալով Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված անձանց հետ` խմբի կազմում, Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ նա իրագործել է Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ պլանավորված հանցավոր ոտնձգությունը, սակայն հանդիպելով նրա զինված դիմադրությանը` վերջինիս կողմից անհրաժեշտ պաշտպանության վիճակում ատրճանակով կրակոցներ արձակելուն,  առաջացել է Մուշեղ Մուշեղյանին սպանելու  դիտավորություն եւ ապօրինաբար վերջինիս ուղղակի  զրկել է կյանքից:

Ըստ մեղադրական եզրակացության, ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանը 2016թ. նոյեմբերի 13-ին Պետրոս Իսրայելյանին դրդել է այլ անձանց հետ համատեղ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառել: Այսինքն` հորդորելու, շահագրգռելու եղանակով Պետրոս Իսրայելյանի մոտ Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելու վճռականություն է հարուցել, ինչպես նաև նույն օրը հանցավոր խմբին օժանդակել է պլանավորված հանցագործության անխոչընդոտ իրականացմանը` Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու, հետևաբար դրա խոչընդոտները վերացնելու եղանակով:

Արմեն Գասպարյանն, ըստ մեղադրական եզրակացության, հանդիսանալով Ալիկ Բանդուրյանի մտերիմը և մշտապես ուղեկցելով նրան, հաստատապես տեղեկացել է Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ և դրդչությամբ 2016թ. նոյեմբերի 13-ին Պետրոս Իսրայելյանի, Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված անձանց կողմից նախապատրաստվող ծանր հանցագործության, այն է` Պետրոս Իսրայելյանի, Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված այլ անձանց կողմից խմբի կազմում դիտավորությամբ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մասին, սակայն Արմեն Գասպարյանը դրսևորել է հանցավոր անգործություն և նախապատրաստվող ծանր հանցագործության մասին դիտավորությամբ չի հայտնել իրավասու մարմիններին:

Պետրոս Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված սպանություն, Ալիկ Բանդուրյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն դրդչություն, Արմեն Գասպարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով՝ հանցագործության մասին չհայտնելը:

Բոլոր երեք ամբաստանյալները հայտարարեցին, որ իրենց մեղավոր չեն ճանաչում: Պետրոս Իսրայելյանն ու նրա պաշտպան Միհրան Պողոսյանը հայտարարեցին, որ մեղադրանքը պարզ չէ, չի կոնկրետացված, թե ինչ գործողություններ կատարելու համար է ամբաստանյալին մեղադրանք առաջադրվել:

Ալիկ Բանդուրյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ևս դժգոհեց մեղադրանքի ոչ պարզ լինելուց: Մասնավորապես, ըստ պաշտպանի, մեղադրական եզրակացությունում թվարկվում են տուժող Մուշեղ Մուշեղյանին պատճառված վնասվածքները և նաև արձանագրվում է, որ իր պաշտպանյալի մասով չի եղել սպանության դիտավորություն, սակայն պարզ չէ, թե վնասվածքներից որոնք են վերագրվում իր պաշտպանյալին: Ի պատասխան այս հարցադրման՝ մեղադրանքի կողմը պարզաբանեց, որ մահվանը հանգեցրած վնասվածքները ներառված չեն Ալիկ Բանդուրյանի մեղադրանքի ծավալում:

Դատարանի սահմանած ապացույցների հետազոտման կարգի համաձայն, նախ կհարցաքննվեն վկաները, անհրաժեշտության դեպքում՝ որպես վկա կհարցաքննվի տուժողի իրավահաջորդը, ապա կհետազոտվեն գործի գրավոր ապացույցները և ցանկության դեպքում ցուցմունքներ կտան ամբաստանյալները:

Դատարան ներկայացած վկաները ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանի մերձավոր հարազատներն էին՝ կինը, քույրը և որդին, նրանք բոլորն օգտվեցին իրենց սահմանադրական իրավունքից և հրաժարվեցին ցուցմունք տալ: Ի դեպ, տուժող Մուշեղ Մուշեղյանի իրավահաջորդը դիմում էր հղել դատարանին՝ տեղեկացնելով, որ ինքը վշտի մեջ է, չի կարող ներկայանալ դատական նիստին, խնդրել էր հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքները և մեղավորներին պատժել՝ օրենքի շրջանակում:

Մինչ դատաքննության սկսվելը դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունները Պետրոս Իսրայելյանի և Ալիկ Բանդուրյանի նկատմամբ սահմանված հեռախոսազրույցների, մերձավոր հարազատների, այլ անձանց հետ տեսակցությունների արգելքը վերացնելու մասին:

Դատարանը հետաձգեց Պետրոս Իսրայելյանի կնոջը սեփականության իրավունքով պատկանող գեղեցկության սրահի նկուղի ու ավտոմեքենայի տնօրինման արգելքը վերացնելու մասին միջնորդության լուծումը՝ մինչև գործով էական հանգամանքների պարզումը:

Պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդեց իր պաշտպանյալ Ալիկ Բանդուրյանի խափանման միջոցը փոխարինել անազատության հետ չկապված խափանման միջոցով կամ կիրառել գրավ: Դատարանը միջնորդությունը թողեց առանց քննության՝ հաշվի առնելով, որ ներկայացված հիմքերով միջնորդություն դատարանն արդեն քննել ու մերժել է:

Պաշտպանը նախ ժամանակ խնդրեց դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար, սակայն իր պաշտպանյալի հետ խորհրդակցելուց հետո որոշեց ձեռնպահ մնալ միջնորդություն ներկայացնելուց՝ հաշվի առնելով, որ նման միջնորդությունները չեն բավարարվում: