Ե՛վ կրակել, և՛ բանակցել. «Փաստ»

Լուրեր

15.10.2026 | 13:09
Սպիտակ տունը հերքում է իր առնչությունը Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումներին․ Axios
15.10.2026 | 13:03
Քանդում են Մեսրոպ Մանուկյանի աներոջ` Շինարարների փողոցի բենզալցակայանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:57
Ոնց որ զենքը պահել էին մեր վրա, ասում էին` գիտության փողն ավելացրեք. ավելացրել ենք, բայց ոչ ոք չի ասում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:46
Երևանում և մարզերում առաջիկա օրերին անձրև է սպասվում
15.10.2026 | 12:34
Խնդիր եմ դրել՝ մինչև 2031թ․ վավերացնել խաղաղության պայմանագիրը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:26
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանի նավթավերամշակման գործարանին․ դպրոցներ ու մանկապարտեզներ են փակվել
15.10.2026 | 12:21
Պետք չի ջղայնացնել. Փաշինյանը խոսեց Աջափնյակում կրպակների քանդման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:13
Բայրամովը Չինաստանի ԱԳ նախարարի հետ ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացն է քննարկել
15.10.2026 | 12:12
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 12:00
ՀԷՑ-ը դառնում է պետական, կառավարման ենք հանձնելու թոփ ընկերության, չենք մասնավորեցնելու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:55
Չեմ զարմանա` մի օր էլ ասեն՝ Ղարաբաղից տեղափոխված. Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:49
Փաշինյանն ասաց` Ալիևը խաղաղության մրցանակի է արժանի, մոռացավ ասել՝ ցեղասպանություն իրականացրած Ալիևը․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:38
Հեռացնել չեք կարող. ընդհարում` ոստիկանի և ակցիայի մասնակիցների միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:34
Ուկրաինային ռուսական զանգվածային հարվածների հետևանքով 5 մարդ զոհվել է, վիրավորներ կան
15.10.2026 | 11:24
Հորդառատ անձրևներն աննախադեպ ջրհեղեղներ են առաջացրել Ստամբուլում․ 2 մարդ է զոհվել, դպրոցները փակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 24–ին Պաշտպանության անվտանգության հետազոտական համալսարանում ելույթ է ունեցել ու անդրադարձել նաև Արցախյան խնդրին: Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, իսկապես, չունի ռազմական լուծում:

«Ուստի, հնարավոր չէ մեկ ձեռքով կրակել, իսկ մյուսով բանակցել այդ լուծումը գտնելու նպատակով: Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք: Բանակցությունները պետք է տեղի ունենան զենքի լռության շնորհիվ ձևավորվող փոխադարձ վստահության պայմաններում: Կարճաժամկետ տակտիկական կամ քարոզչական առավելություն ստանալով` կողմերից ոչ մեկը որևէ էական հարց իր համար չի լուծում: Ընդհակառակը, սադրանքները պարզապես անհնարին են դարձնում լուրջ բանակցությունները»,– ասել է նա:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանն իրավիճակից ելնելով է նման հայտարարություն արել, որում, թերևս, որևէ արտառոց բան չկար:

«Ժնևյան ձախողված հանդիպումից հետո Հայաստանի նախագահն ինչ–որ ձևով պետք է իր դիրքորոշումը հայտներ Արցախյան հիմնահարցի լուծման առումով: Ելույթը սպասելի էր այդքանով: Սերժ Սարգսյանը շատ վաղուց է հայտարարել, որ խնդիրը ռազմական լուծում չունի»,–ասաց քաղաքագետը:

Ըստ նրա՝ «հնարավոր չէ մեկ ձեռքով կրակել, իսկ մյուսով բանակցել» ասվածը բավականին կոշտ ակնարկ էր Ադրբեջանին:

«Ժնևյան հանդիպումն ի սկզբանե ձախողված էր, որից հայկական կողմն օգուտով դուրս չեկավ: Մենք թե՛ հանդիպումից առաջ և թե՛ դրանից հետո զոհեր ունեցանք: Սա գնահատելով՝ նախագահը կոշտ ակնարկ տվեց»,–«Փաստ»–ի հետ զրույցում նշեց Գ. Համբարյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ համաձայն չէ այդ դիրքորոշման հետ:

«Շատ լավ էլ հնարավոր է: Իսրայելական կողմը 1940–ականներից սկսած այդ տարբերակով է առաջ գնում: Ե՛վ բանակցում է պաղեստինցի արաբների հետ, և՛ զենք կիրառում: Այնպես որ, և՛ կրակել է պետք, և՛ բանակցել: Առավել ևս, որ վերջին շրջանում այդ միջոցն իր օգուտը տալիս է: Ադրբեջանական կողմի դիվերսիոն փորձերը մենք շատ պրոֆեսիոնալ կերպով ձախողեցինք, ինչպես նաև հարված հասցրեցինք այն կրակակետերին, որոնք Ադրբեջանը տեղակայում էր բնակավայրերում: Մենք բավականին երկար ժամանակ խաղաղ Ադրբեջան ունեինք, որը գերադասում էր զգույշ լինել: Իմ կարծիքով՝ Ադրբեջանի հետ բանակցությունների միակ տարբերակը իրենց բոլոր ոտնձգություններին անհամարժեք ու ավելի դաժան պատասխան տալն է: Այդ ժամանակ մենք բանակցային սեղանի շուրջ կտեսնենք ավելի կանխատեսելի և ավելի զգույշ հակառակորդ: Իսկ եթե հայկական կողմն ավելի մեղմ վերաբերվի, ադրբեջանական կողմն ավելի կլկտիանա: Այդ պարագայում շատ ավելի դժվար կլինի բանակցություններ վարել»:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի համոզմամբ՝ բանակը պետք է կրակի, իսկ դիվանագիտությունը պետք է լուծումներ առաջարկի. «Խնդիրն այն է, թե ինչ լուծումներ է առաջարկում դիվանագիտությունը: Պետությունն ունի ԱԳՆ, ՊՆ: Խնդիրը դրանց առջև ճիշտ լուծումներ դնելն է: Պարզապես պետք է կառույցները ներդաշնակ աշխատեն: ԱԳՆ–ն պարտավոր է միշտ կանխատեսումներ ունենալ և սցենարներ առաջարկել ՊՆ–ին»:

Լևոն Շիրինյանը համաձայն չէ, որ Արցախյան խնդրի կարգավորումը ռազմական լուծում չունի. «Գուցե այս պահին չունի, բայց խնդրի կարգավորումը ռազմական ճանապարհով է լինելու: Խաղաղ լուծումն ամենաքիչ հավանականությունն ունի: Հայ ժողովրդի ու նաև իշխանության ներկայացուցիչների մոտ խաղապաշտության դրսևորում կա: Կուզենայի, որ հայությունը երբեք խաղաղապաշտությամբ չտառապեր: Դա ոչինչ չի տվել իրեն՝ խաղաղությունը պաշտելով, միշտ պատերազմ, հայրենիքի ու մարդկային անսահման կորուստներ է ստացել: Մեծ հաշվով՝ առանց կրակելու հարց չի լուծվելու»:

Գագիկ Համբարյանն էլ շեշտեց, որ Ս. Սարգսյանի ելույթում կարևորել է հատկապես բանակի արդիականացման հարցը. «Այդ հարցն օրվա խնդիր է: Վերջապես մեր իշխանությունները հասկացան, որ ինչպես իրենք են մտածում, հայ զինվորի դուխով հնարավոր չէ կռվել ադրբեջանական ժամանակակից զինտեխնիկայի դեմ: Շատ կարևոր է սա, բայց ցավոք սրտի ուշ հասկացան: Հիմա փորձում են պակասը լրացնել»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: