Եթե «Մյունխենյան սկզբունքները» բանակցությունների ելակետային սկզբունքներն են, ուրեմն մեծ ռիսկեր են պարունակում. Խոսրով Հարությունյան

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Մյունխենյան հանդիպումը միջազգային այդպիսի կարևոր, հեղինակավոր հարթակում առաջին բաց, հրապարակային բանավեճն էր, և կարծում եմ՝ կազմակերպիչները, բայց նաև մասնակիցները պետք է իրենց առջև կոնկրետ նպատակներ դրած լինեին՝ ինչ նպատակ էին հետապնդում այդ դեբատների ժամանակ, ինչը պետք է լիներ իրենց խոսքը, որ իրենք կարող էին հրապարակել ոչ միայն սեփական ժողովուրդներին, այլև միջազգային հանրությանն ի գիտություն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը:

«Երկրորդ՝ սա գլոբալ անվտանգությանը վերաբերող հարթակ էր, որտեղ պետք է վեր հանվեին անվտանգային բնույթի այն խնդիրները, որոնք կարող էին ոչ միայն խաթարել 2 պետությունների, ես նկատի ունեմ՝ Արցախն ու Ադրբեջանը, այլ ամբողջ տարածաշրջանի անվտանգային համակարգերը: Եվ երրորդ՝ փորձել հստակ ներկայացնել նոր իշխանությունների՝ արցախյան հակամարտության կարգավորման սեփական տեսլականը: Ըստ իս՝ նպատակներն այս երեքն էին: Կարո՞ղ ենք արձանագրել, որ հաջողվեց. ես մեծ վերապահումներով այդ պնդումը կանեի»,- ասաց Հարությունյանը:

Նա կարծում է, որ հայկական կողմից չներկայացվեց արցախյան հակամարտության ամբողջ գենեզիսը, չնշվեց, որ այն ուղղակի հետևանք էր էթնիկ զտումների քաղաքականության և բարբարոսությունների, որոնք ադրբեջանական իշխանությունները ձեռնարկել էին՝ Սումգայիթից մինչև Բաքվի ջարդերը:

«Եվ ի պատասխան Ալիևի՝ փուլ առ փուլի ներկայացման կոնցեպտի այն դրույթի, որ պատրաստ են Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղին տալ ամենաբարձր ինքնավարություն, պետք էր ասել, որ Արցախը որևէ պարագայում որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Ես կարծում եմ՝ այս հստակությունը չհնչեց»,- արձանագրեց Խոսրով Հարությունյանը:

Ըստ բանախոսի՝ հարկավոր էր հաշվի առնել, որ քննարկումներին ներկա լսարանը հիմնականում չէր տիրապետում առարկային:

«Եվ արցախյան հակամարտության վերաբերյալ նրանց վերաբերմունքը, ընկալումները պետք է պայմանավորված լինեին կողմերի ներկայացմամբ: Ալիևն օգտվեց առիթից, քիչ թե շատ հստակ շարադրեց իր փուլային տարբերակը: Մենք այդ առիթը չօգտագործեցինք: Վարչապետն այդ առիթը չօգտագործեց՝ ներկայացնելու հակամարտության կարգավորման վերաբերյալ հայկական երկու պետությունների տեսլականը՝ հստակ, փաստարկված:

Հանուն արդարության ասեմ՝ ես ինքս տպավորված չեմ նաև Ալիևով: Բայց, համաձայնեք, մեր խնդիրն Ալիևը չէ, մեր խնդիրն այդ հարթակում մեր հնարավորությունները ներկայացնելն էր»,- նշեց նա:

Հարությունյանը, միաժամանակ, ընդգծեց, որ մյունխենյան դեբատի արդյունքների ավելի լուրջ, խորը, անգամ «ինքնաքննադատական վերլուծության» էր սպասում:

«Բայց երբ ծանոթացա այդ «Մյունխենյան սկզբունքներին», մտածում եմ, որ մենք, կարծես, այդ ամենից դասեր չառանք, կարծես այս դեբատները մեզ ոչինչ չհուշեցին: Որովհետև այդ սկզբունքների հիման վրա գնալ բանակցությունների, եթե դրանք բանակցությունների ելակետային սկզբունքներն են, ես դա էլ եմ ուզում հասկանալ, կներեք, բայց դրանք մեծ ռիսկեր են պարունակում»,- համոզմունք հայտնեց Խոսրով Հարությունյանը: