Սահմանադրական դատարանի գլխատումը շատ վատ տեղ է տանելու․ Արսեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Սահմանադրական հանրաքվեի «Ոչ»-ի ճակատի ներկայացուցիչ, իրավաբան Արսեն Բաբայանը կարծում է, որ ինքը անօրինականության մասնակից չի դառնում այն պարագայում, երբ հայտարարում է, որ հանրաքվեի նշանակումը հակասահմանդրական է:

«Ո՛չ, որովհետև նույնն է, թե ասել, որ, օրինակ, պաշտպանյալին ակնհայտ անօրինական մեղադրանք են առաջադրում, ուստի փաստաբանը չպետք է պաշտպանի նրան։ Հիմա մենք, մեր կամքից անկախ, ունենք հակասահմանադրական և հակաօրինական ճանապարհով նշանակված հանրաքվե, որը, մեր գնահատմամբ, ունի հանրային պաշտպանության անհրաժեշտություն և դա է պատճառը, որ ստանձնեցինք այս դերը»,- Factor TV-ի հարցազրույցում ասում է իրավաբանը։

Նա կարծում է՝ իրենց մասնակցությամբ հանրաքվեի գործընթացը չեն լեգիտիմացնում․ «Մենք քաղաքական ուժ չենք, մենք մասնակցում ենք արդեն իսկ փաստացի, տեղի ունեցող գործընթացին։ Հանրային պաշտպանությունը չստանձնելով՝ մենք չենք ստեղծի այն հնարավորությունները, որոնք մեզ հետագայում կտան վերահսկելի պահել հանրաքվեի ողջ գործընթացը»։

Խոսելով հանրաքվեի քարոզարշավին մասնակցությունից, Բաբայանն ասում է, որ իրենք դասական առումով քարոզչություն չեն իրականացնում՝ չեն գնալու մարզեր, չեն քարոզելու, քաղաքացիներին չեն ասելու քվեարկեք՝ «այո» կամ «ոչ»։ Բաբայանն ասում է, որ ԿԸՀ-ում գրանցվելով՝ իբրև «ոչ»-ի կողմ, ստանում են որոշ իրավունքներ ու հնարավորություններ, օրինակ՝ անվճար եթերի։

Արսեն Բաբայանը մտահոգ է Սահմանադրական դատարանի ճակատագրով․ «Սահմանադրական դատարանը գլխատելը և նոր, ցանկալի դատավորներով հագեցնելը, շատ վատ տեղ է տանելու։ Եթե մենք այս ապօրինությունը հանդուրժենք, կանգնեցնենք, ապա հետո շատ ավելի վատ հետևանքների առաջ ենք կանգնելու, ինչը որ հիմա եղավ։ Ես զգուշացնում էի՝ եթե այսպես շարունակենք, եվրոպական գործընկերների քննադատությանն ենք արժանանալու, ինչը մենք տեսանք։ Տեսեք, թե Լեհաստանում ինչ սանկցիաներ է կիրառել ԵԽԽՎ-ն, մեզ էլ է դա մեզ սպասվում»։

Արսեն Բաբայանը մատնացույց է անում, որ այսօրվա ՍԴ-ի կազմում աշխատում են նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանի նշանակած դատավորները, և հիշեցնում է, որ որևէ իշխանություն ՍԴ-ի մեծամասնությանը երբեք չի հեռացրել ու իր ցանկալի դատավորներին չի նշանակել․ «Ենթադրում եմ՝ այդպիսի միտք էլ չեն ունեցել։ Այս իշխանությունը նախ՝ ինքը կօգտվի առիթից, կնշանակի իր ցանկալի դատավորներին։ Կստեղծվի նախադեպ, որ հետագայում բոլոր իշխանությունները նույն գործընթացը իրականացնեն»,- ասաց «Ոչ»-ի ճակատը համալրած իրավաբանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան