ԵՄ-ի հետ առևտրի ծավալները նվազում են՝ ի հաշիվ ԵՏՄ-ի, սա մեզ պետք է անհանգստացնի. տնտեսագետ

Լուրեր

02.10.2026 | 15:02
Բեռնատարում 14.2 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել
02.10.2026 | 14:52
7 ամսում Հայաստանում ծնվել է 17 հազար 96 երեխա․ ծնելիությունը նվազել է 2.4%-ով
02.10.2026 | 14:43
Ագրոբիզնեսից մինչև ագրոտուրիզմ․ Լիոնում քննարկվել են Հայաստանի և ֆրանսիական ռեգիոնի տնտեսական կապերը
02.10.2026 | 14:35
«ՍՄՈՔ ՀԱՈՒՍ»-ը ծխախոտը բաց եղանակով է վաճառել․ ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության
02.10.2026 | 14:26
9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ՝ 14.7% աճով
02.10.2026 | 14:19
Ժորժե Ժեզուշը՝ Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին. «Կանոնները բոլորի համար նույնն են»
02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Բոլորը

2019 թվականին ժողովրդագրության առումով դրական տեղաշարժեր կան, ինչը բավական կարևոր է երկրի զարգացման համար: Լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Բագրատ Ասատրյանը՝ ընդգծելով, որ նախորդ տարիներին Հայաստանում դեպի վատը խորացող իրավիճակ ունեինք:

«2017-18 թվականներին Հայաստանի որոշ մարզերում արդեն գործ ունեինք դեպոպուլյացիայի հետ, այսինքն՝ մահերն ավելի շատ էին, քան ծնունդները։ Անցած տարվա ընթացքում դրական տեղաշարժեր կան, սպասումներից ավելի բարձր ծնունդներ ունեցանք: Իհարկե՝ սա չի նշանակում, որ խնդիրներն ամբողջովին լուծվել են, բայց արդեն դինամիկան այն է, որ շտկվում է։ Սա շատ կարևոր է»,- ասաց տնտեսագետը։

Այնուամենայնիվ, 2019-ի տնտեսական տարին ամփոփելով՝ տնտեսագետը որոշ մտահոգիչ ցուցանիշներ է տեսնում: Ըստ նրա՝ անհանգստացնող է, որ արտահանման ծավալների աճի տեմպն ավելի ցածր է, քան ներմուծման ծավալներինը։

«Զգալի տեղաշարժեր ենք ունեցել նաև արտաքին առևտրի աշխարհագրության տեսանկյունից: Եվրամիության հետ առևտրի ծավալները նվազում են՝ ի հաշիվ ԵՏՄ-ի: Հասկանալի է, որ ԵՏՄ-ն նոր հնարավորություններ է ստեղծում, բայց սա մեզ պետք է անհանգստացնի»,- ասաց Բագրատ Ասատրյանը:

Արտահանման ու ներկրման տեսանկյունից նա անհանգստացնող է համարում նաև Հայաստանն ու Ռուսաստանը կապող Լարսի ճանապարհի վիճակը. «Լարսը դժոխքի ճանապարհ է, դա այն ճանապարհը չէ, որը կարող է ապահովել տնտեսական քիչ թե շատ խելամիտ զարգացումը: Սահմանին 100-ավոր մեքենաներ են կանգնած»։

Բագրատ Ասատրյանը դրական է գնահատում տնտեսական աճի ցուցանիշի բարձրացումը, բայց պնդում է, որ մանրակրկիտ ուսումնասիրության առարկա պետք է լինի, թե որն է աճը, որտեղից է, ինչով է պայմանավորված: Ըստ նրա՝ այս տարի ևս արդյունաբերության մեջ որոշիչ է դառնում հանքարդյունաբերությունը, ինչն առանձնապես շատ բան չի տալիս Հայաստանի տնտեսությանը։

«Տարվա կտրվածքով՝ արդյունաբերության աճը 9 տոկոս է, հանքարդյունաբերությունը՝ 24 տոկոս, մինչդեռ մշակվող հանքարդյունաբերությունը՝ 7.6 տոկոս, այսինքն՝ ավելի ցածր, քան տնտեսական աճի տեմպերը, արդյունաբերության աճի տեմպերը։ Մանրակրկիտ ուսումնասիրության առարկա պետք է լինի՝ որտեղից է աճը, ինչով է պայմանավորված։ Հանքարդյունաբերությունն ընդամենը այն է, թե ինչքան են ընդերքից հանել, կարող է մի երկու կոպեկ բյուջե փող մտնի, բայց ոչ մի ավելի բան Հայաստանի տնտեսությունը չի ստանում»,- կարծում է Բագրատ Ասատրյանը: