Թուրքիան հայտարարել է, որ Լիբիայում թուրքական նավի վրա բացված կրակը նպատակին չի հասել

Լուրեր

31.08.2026 | 10:48
Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ լաստանավի շրջվելու հետևանքով 8 մարդ մահացել է, 18-ը՝ անհետ կորել
31.08.2026 | 10:41
Գազանջատում՝ Ստեփանավանի որոշ հասցեներում 
31.08.2026 | 10:28
Գեորգի Հարությունյանը գեղեցիկ գոլ է խփել «Ֆերենցվարոշին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 10:14
ԱՄՆ-ը մեկ ամսվա ընթացքում առաջին հարվածն է հասցրել Իրանին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանի ու ԱՄԷ-ի ռազմաբազաները
31.08.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 31-ի դրությամբ
31.08.2026 | 09:45
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում մեքենաներ են արգելափակվել անձրևաջրերում
31.08.2026 | 09:43
Վարչապետը Բիշքեկում կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը
31.08.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
Բոլորը

Թուրքիայի նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է երեկ ՝ փետրվարի 18-ին Տրիպոլիի նավահանգստում թուրքական նավ խոցելու մասին «Լիբիայի ազգային բանկի» հայտարարությանը. գրում է ermenihaber-ը:

Քալընը պնդել է, որ թուրքական նավի վրա կրակել են, բայց կրակը թիրախին չի դիպել: Խոսնակն ավելացրել է, որ թուրքական կողմը պատասխան կրակ է բացել, ինչից հետո հակառակ կողմը դադարեցրել է կրակը:

Հիշեցնենք, որ գեներալ Խալիֆե Հաֆթարի գլխավորած «Լիբիայի ազգային բանակը» հայտարարել էր, որ մայրաքաղաք Տրիպոլիի նավահանգստում ռմբահարել է զենք-զինամթերք տեղափոխող թուրքական նավ:

Նշենք, որ 2011-ին Լիբիան մոտ 40 տարի ղեկավարած Մուամմար ալ-Քադդաֆիի իշխանության տապալումից հետո երկրում փաստացի երկիշխանություն է հաստատվել: Լիբիայի արևմտյան հատվածը՝ Տրիպոլի մայրաքաղաքով, ղեկավարում է Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունը, Երկրի արևելյան մասը գտնվում է գեներալ Խալիֆե Հաֆթարի գլխավորած «Լիբիական ազգային բանակի» վերահսկողության ներքո։

Ազգային համաձայնության կառավարությանը (ԱՀԿ) ճանաչում են ՄԱԿ-ը, արևմտյան երկրները, Թուրքիան և Կատարը։ Թուրքիան վերջին շրջանում զորք ու մեծաքանակ զինտեխնիկա է ուղարկել ԱՀԿ-ին՝ «ազգային բանկի» դեմ պայքարելու համար:

Ըստ պաշտոնապես չհաստատված տեղեկությունների՝ Հաֆթարի գլխավորած «Լիբիայի Ազգային բանակին» աջակցում են Ռուսաստանը, Եգիպտոսը և ԱՄԷ-ն։