Բահչելի. «Թուրքիան Ռուսաստանին ճանաչում է դեռ 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմից»

Լուրեր

18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
Բոլորը

Թուրքիայում աջակողմյան ուժ և «Գորշ գայլերի» քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին անդրադարձել է երկրի ներքաղաքական և արտաքին քաղաքական հարցերին. գրում է ermenihaber-ը:

Սիրիայի կառավարական ուժերին աջակցող Ռուսաստանի վերաբերյալ, Բահչելին նշել է, որ վերջինս այլևս չի կարող թաքնվել ոչ մի դիմակի տակ և հավելել, որ Ռուսաստանին Թուրքիան ճանաչում  է դեռևս 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմից:

«Կրեմլը պետք է լավ իմանա, որ մենք զոհերի հարցը չենք խառնում քաղաքականությանը: Երբ գա ժամանակը մենք այս հաշիվներն անպայման պահանջելու ենք մեղավորներից»,- նկատել է նա:

Անդրադառնալով Սիրիայում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիի` Թուրքիա կատարած այցին, ինչպես նաև վերջինիս հայտարարություններին, Բահչելին ընդգծել է, որ Թուրքիայում չկա մեկը, որ կհավատա ԱՄՆ-ի կողմից հնչեցված հայտարարություններին:

Նրա պնդմամբ` Ռուսաստանը Ասադի հովանավորն է, իսկ ԱՄՆ-ն վերահսկում է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցությանը (PKK):

Բահչելիի համոզմամբ` միակ պետությունը, որը ցանկանում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը, դա Թուրքիան է, իսկ Ռուսաստանը և ԱՄՆ-ն պայքարում են հավասարակշռությունը վերահսկելու և բնակավայրեր ստեղծելու համար:

Սիրիայում թուրքական զինուժի և Սիրիայի կառավարական ուժերի միջև տեղի ունեցող ռազմական գործողություների թեմայով Բահչելին խիստ քննադատության է ենթարկել Բաշար ալ-Ասադին: Նրա խոսքով` Սիրիայի նախագահ Ասադն ամբողջ աշխարհի աչքի առաջ ժողովրդի արյունահեղություն է անում:

«Քանի դեռ Ասադին չեն իշխանազրկել, խաղաղությունը մոմի լույսով են փնտրելու»,-ասել է Բահչելին:

Նա շեշտել է, որ Թուրքիան կատակ չի անում և Ասադի ուժերը մինչև փետրվարի վերջ պետք է լքեն Իդլիբը, հակառակ դեպքում սպառնացել է նոր հարձակմամբ, որի հետևանքները ծանր կլինեն Սիրիայի կառավարական ուժերի համար: Կոչ է արել Սիրիայի Իդլիբ նահանգում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները և հավատարիմ մնալ Սոչիի համաձայնագրին, ինչպես նաև Աստանայում ձեռք բերված պայմանավորվածությանը: