Սահմանադրական հանրաքվեի «Ոչ»-ի քարոզչական կողմ է գրանցվել. ԿԸՀ
Քաղաքականություն
18.02.2020 | 10:33«Այսօր առավոտյան ժամը 9:13-ին ԿԸՀ-ն «Ոչ» քարոզչական կողմ գրանցվելու դիմում է ստացել»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԸՀ անդամ Արմեն Սմբատյանը:
Հիշեցնենք, որ երեկ Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ մի խումբ իրավաբաններ նախաձեռնել են ապրիլի 5-ին նշանակված Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «ՈՉ»-ի հանրային պաշտպանությունը և որ առավոտյան փաստաթղթերը հանձնելու են ԿԸՀ: