Դեսպան Մարտիրոսյանն իր հավատարմագրերն է հանձնել Նեպալի նախագահին
Քաղաքականություն
17.02.2020 | 15:29Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Մարտիրոսյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Բիդյա Դեվի Բհանդարիին։
«Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո դեսպան Մարտիրոսյանն առանձնազրույց ունեցավ նախագահ Բհանդարիի հետ, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության առավել արդյունավետ ուղղությունները։
Զրուցակիցները երկուստեք կարևորեցին փոխգործակցությունը ՄԱԿ-ի շրջանակներում։ Բիդյա Դեվի Բհանդարին առաջարկեց ՄԱԿ-ի շրջանակներում ակտիվացնել համագործակցությունը նաև դեպի ծով ելք չունեցող երկրների միջև։
Առանձնազրույցի ընթացքում քննարկվեցին նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասված է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում: