Արսեն Հարությունյանը` բրոնզե մեդալակիր
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ավարտվեց Եվրոպայի ազատ ըմբշամարտի առաջնությունը: Հայաստանի պատվիրակներից միայն Արսեն Հարությունյանը / 61 կգ / դարձավ մեդալակիր: Նա գրավեց երրորդ տեղը և արժանացավ «բրոնզի»:
Առաջնությունում օլիմպիական ուղեգրեր չխաղարկվեցին: Կարևորվում են մարտին ու մայիսին Բուդապեշտում և Սոֆիայում հաջորդաբար անցկացվելիք միջազգային վարկանիշային մրցաշարերը, որոնցում եզրափակիչ մտնող ըմբիշները կարժանանան Տոկիոյի խաղերում հանդես գալու պատվին։