Հունվարի 8-ից մինչև փետրվարի 15-ի բացակայությունները կհամարվեն հարգելի. ԿԳՄՍ նախարար
Հասարակություն
17.02.2020 | 14:35Լավ լուր` այս օրերին դպրոցից հիվանդության պատճառով բացակայած աշակերտի համար. ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպարտի նախարար Արայիկ Հարությունյանը:
«Հունվարի 8-ից մինչև փետրվարի 15-ի բացակայությունները կհամարվեն հարգելի` կզրոյացվեն մեխանիկորեն,
Փետրվարի 17-ից մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում բացակայությունները կհամարվեն հարգելի բժշկական տեղեկանքի առկայության պայմաններում»,- գրել է նախարարը: