Ապրիլի 5-ը Նոր Հայաստանի ընտրության օրը չէ. «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

«Ժառանգություն» կուսակցության հայտարարություն է տարածել, որում ասվում է

«Միանշանակ է, որ Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի նոր Սահմանադրական դատարանի, բայց դեպի մեր երազանքների Սահմանադրական դատարանը տանող ճանապարհը չի կարող կառուցվել ո՛չ կեղծված առկա սահմանադրության, ոչ էլ հանրաքվեի միջոցով նրա մասնակի սրբագրման և ժողովրդի կողմից լեգիտիմացման փորձի վրա:

Ներկայիս իրավիճակում ապրիլի 5-ի ահմանադրական հանրաքվեի թե՛ «այո»-ն, թե՛ «ոչ»-ը բերելու են մեր երկրի համար հատվածական և ոչ լեգիտիմ արդյունքի:

«Ժառանգությունը» համոզված է, որ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման արդյունավետ ուղին իշխանության կողմից այս տարի Սահմանադիր ժողովի գումարումն է, Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին օրինակարգ Սահմանադրության նախագծի մշակումը և նոր հանրաքվեի անցկացումը, որից հետո մենք կունենանք պետական հիմնական օրենք՝ համապատասխան դատարանով հանդերձ, մեր ազգային-պետական շահերին համապատասխան:

Այս կարևորագույն խնդրի վերաբերյալ այլ մոտեցումները «Ժառանգությունը» համարում է պահի քաղաքական նպատակահարմարության, վտանգավոր հռետորաբանության և կարճատես հատվածապաշտության դրսևորումներ, որոնք չեն կարող որևէ աղերս ունենալ մեր հայրենիքի առաջընթացի հետ:

Մեր երկիրը օտար ազդեցությունների կամ միջանձնային բախումների  փորձադաշտ չէ: Ոչ մի քաղաքական ուժ իրավունք չունի դառնալու ՀՀ քաղաքացու, հայ մարդու նվիրյալության ինքնակոչ դատավորը՝ բաժանելով երկիրը հակապետական և նվիրյալ հատվածների: Ապրիլի 5-ը Նոր Հայաստանի ընտրության օրը չէ»: