Ինդոնեզիայի ափերի մոտ 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ինդոնեզիայի ափերի մոտ գրանցվել են 5.6 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ, հաղորդում է Gazeta-ն՝ հղում անելով Եվրոպական մեջերկրածովյան օդերևութաբանական կենտրոնին (EMSC):
Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել փետրվարի 16-ի լույս գիշերը: Ցնցումների էպիկենտրոնը Արևմտյան Պապուա նահանգի Սորոնգ քաղաքից 272 կմ հարավ է, օջախը՝ շուրջ 30 կմ խորության տակ: