Զարեհ Սինանյանն այցելել է «Սկոլովո» նորարարական կենտրոն, շրջել և ծանոթացել է հայազգի սթարթափերների հետ

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Մոսկվա աշխատանքային այցի ընթացքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է «Սկոլովո» նորարարական կենտրոն, շրջել և ծանոթացել է հայազգի սթարթափերների հետ:

««TryFit» ընկերության գրասենյակում սթարթափի հիմնադիր և գործադիր տնօրեն Վահան Մարտիրոսյանը հանձնակատարին ներկայացրեց, թե ինչպես է ընդամենը վայրկյանների ընթացքում 3D մոդելավորման միջոցով և 12 հատուկ չափանիշների գնահատմամբ հաճախորդին ցուցադրվում իր ոտնաթաթերի առանձնահատկություններին ամենահարմար չափսն ու մոդելը և գործընկեր հարյուրավոր խանութներից առաջարկում լավագույն տարբերակները: Այսօր սթարթափն օգտագործվում է միլիոնավոր մարդկանց կողմից բազմաթիվ երկրներում: Բացի այդ՝ «TryFit»-ը սկանավորման միջոցով արտադրում է օգտատիրոջ ոտքին համապաստխան անհատական ներդիրներ, որոնք ապահովում են հարմարավետ, առողջ, ճիշտ քայլքն ու կեցվածքը: Վահան Մարտիրոսյանը նշեց, որ ցանկություն և պատրաստակամություն կա գործունեություն ծավալել նաև Հայաստանում: Զարեհ Սինանյանն ընդգծեց, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը պատրաստ է աջակցել այս նախաձեռնությանը: Մի շարք հայտնի ընկերություններում նորարարության որոնման և ստեղծման ոլորտի պատասխանատու Մաքսիմ Բարսամյանը ցանկություն հայտնեց Հայաստանում անցկացնել ոլորտային խորհրդատվություններ և էքսպերտիզա:

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը Գլխավոր հանձնակատարը հանդիպեց «Ռուսաստանի հայերի միավորում» կազմակերպության անդամների հետ: Զարեհ Սինանյանը նախ ներկայացրեց գրասենյակի ծրագրերը, սփյուռքի քարտեզագրման շուրջ իրականացվող աշխատանքները, հայրենադարձության գործընթացը, հայրենադարձների ռեսուրս կենտրոն ստեղծելու գաղափարը: Ներկաները հանձնակատարին հարցեր ուղղեցին զինվորական ծառայության, գրասենյակի կառուցվածքի, ծրագրերին մասնակցելու ընթացակարգերի վերաբերյալ: Առաջարկներ հնչեցին իրականացնել ուսանողական համահայկական հավաքներ, ստեղծել հայ համայնքների միջև կրթական և մշակութային փորձի փոխանակման հարթակներ:

Հաջորդ հանդիպումը Մոսկվայի Հայ Կաթողիկե եկեղեցու երիտասարդական համայնքի ներկայացուցիչների հետ էր: Երիտասարդները պատմեցին իրենց գործունեության, միջոցառումների, ամառային ճամբարների կազմակերպման դժվարությունների ու մինչ այժմ ունեցած արդյունքների մասին, պատրաստակամություն հայտնեցին ավելի սերտ համագործակցել հանձնակատարի գրասենյակի հետ:

Գլխավոր հանձնակատարը հանդիպեց նաև «Լսարան» նախաձեռնության անդամների հետ: Այս նախաձեռնությունը նախևառաջ կրթական հարթակ է, որը կազմակերպում է ամենամյա միջազգային համաժողովներ, դառնում համախմբման, կամավորության զարգացման, սերունդների հանդիպման հետաքրքիր վայր: Զարեհ Սինանյանը նախ մասնակիցներին ներկայացրեց նախորդ 8 ամսիների ընթացքում սփյուռքի հետ տարված աշխատանքը, արդունքները, ուղղությունները, նոր ծրագրերը, կարևորեց սփյուռքում հայաստանակետրոն ինքնության ձևավորման, հայ լինելը հեռանկարային դարձնելու հնարավորությունները: Խոսվեց նաև համայնքային կառույցների հզորացման, կազմակերպվածության բարձրացման և ցանցային աշխատանքի արդյունավետության մասին: Նախաձեռնության անդամները նշեցին, որ սյս տարի «Լսարան»-ի համաժողովը  կիրականացվի ապրիլի 10-12-ը և կլինի թվով 6-րդը: Նախաձեռնությունն ընդլայնել է աշխարհագրությունը՝ իր թիմում ներգարվելով մասնակիցներ Կրասնոդարից, շուտով նաև Պետերբուրգից: Հանդիպման ընթացքում քննարկվեցին սփյուռքի մյուս համայնքների հայ երիտասարդների, Հայաստանում նմանատիպ գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ կապերի հաստատմանը, համաժողովի կազմակերպման ընթացքին առնչվող հարցեր:

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը եղավ նաև Յարոսլավլում, ՀՀ պատվավոր հյուպատոս Վահագն Խաչատրյանի ուղեկցությամբ այցելեց Սուրբ Գևորգ եկեղեցի և «Նաիրի» մշակութային կենտրոն, ծանոթացավ 160 աշակերտ ունեցող կենտրոնի գործունեությանը, շրջեց հայերենի, հայ երգ ու պարի, դուդուկի, շախմատի դասարաններում: Այնուհետ Գլխավոր հանձնակատարը հանդիպեց տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Զարեհ Սինանյանը նախ շնորհակալություն հայտնեց նրանց Հայաստանի և հայ ժողովրդի անունը բարձր պահելու, միևնույն ժամանակ բնակության երկրի արժանապատիվ քաղաքացի լինելու համար: Այնուհետ ներկաները ծանոթացան հանձնակատարի գրասենյակի գործունեությանը, ծրագրերին, ուղղություններին, նոր գործառույթներին: Հարցեր ուղղվեցին հայրենադարձության, օրենսդրական բարեփոխումների, Հայաստանի Հանրապետության անձնագիր ստանալու ընթացակարգի, հակահայկական քարոզչության դեմ պայքարի մասին: Համայնքի անդամներին հետաքրքրում էր նաև, թե արդյոք հանձնակատարը սփյուռքում ունենալու է իր ներկայացուցիչներին: Զարեհ Սինանյանն ընդգծեց, որ ձևաչափը դեռ հստակ չէ, բայց նման գաղափար կա և խոշոր համայնքներում ներդրվելու է»,- ասված է հաղորդագրությունում: