Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Հնդկաստանի իր գործընկերոջ հետ

Լուրեր

18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 14-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի  ԱԳ նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ:

«Կողմերը գոհունակությամբ նշեցին, որ ավանդաբար բարիդրացիական և ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-հնդկական հարաբերությունները նոր որակ են ստացել։ Երկկողմ քաղաքական երկխոսության դինամիկայի պահպանման առումով առանձնահատուկ կարևորվեց արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կանոնավոր խորհրդակցությունների անցկացումը, բարձրաստիճան փոխայցելությունների ու շփումների, հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը, ապակենտրոնացված համագործակցությունը։ Գործընկերները գոհունակություն հայտնեցին միջազգային հարթակներում ձևավորված ավանդական փոխգործակցության և փոխադարձ աջակցության կապակցությամբ:

Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները մեծապես կարևորեցին բազմաոլորտ համագործակցության խթանումը՝ մասնավորապես առևտրատնտեսական ներուժի լիարժեք կիրառման, գյուղատնտեսության,  դեղագործության, թեթև արդյունաբերության ոլորտներում կապերի խորացման միջոցով: Այդ համատեքստում որպես հեռանկարային ուղղություն ընդգծվեցին նորարարության ու բարձր տեխնոլոգիաների ոլորտները, որտեղ երկու պետություններն ունեն խոր ավանդույթներ ու նշանակալի ձեռքբերումներ:

ԱԳ նախարարներն անդրադարձան նաև միջազգային ու տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցերի»,- ասված է հաղորդագրությունում: