Գյումրիի թիվ 9 դպրոցում դասերը ժամանակավոր դադարեցվել են. ջեռուցման խնդիր կա

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Մի քանի օր է՝ Գյումրիի թիվ 9 հիմնական դպրոցում դասերը դադարեցված են: Պատճառը ջեռուցման համակարգի խափանումն է, որի պատճառով վերջին օրերին դասասենյակները նորմալ տաքացնել չի հաջողվել, ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել:

Դասասենյակները փորձել ենե ջեռուցել էլեկտրական վառարաններով, սակայն բավարար ջերմաստիճան ապահովել չի հաջողվել: Կրճատել են նաև դասաժամերի տևողությունը՝ 45-ից հասցնելով 30 րոպեի, բայց դա էլ չի օգնել դասապրոցեսի անցկացմանը: Ստեղծված իրավիճակում որոշում է կայացվել դասերը որոշ ժամանակով դադարեցնել:

«Դպրոցում դասերը դադարեցված են, որովհետև մենք ունեցել ենք կրթության վարչության պետի հրահանգ՝ հետաձգել դասերը՝ շաբաթ օրերը լրացնելու պայմանով։ Ջեռուցման լոկալ համակարգի խափանման պատճառով են հետաձգվել դասերը»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Գյումրու թիվ 9 հիմնական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Իրինա Բաղդասարյանը։

Նա նշեց, որ խնդիրը կաթսայատունն ու ջրախողովակներն են, որոնք արդեն 20 տարվա վաղեմության են։ Այժմ վերանորոգման աշխատանքներ են ընթանում:

«Մենք մտածում էինք՝ քիչ կտևի: Հիմա տեղում այդ հարցերով ենք զբաղված, պարզվում է՝ աշխատանքի ծավալը մեծ է։ Այս պահի դրությամբ աշխատանքներն ավարտված չեն»,- ասաց Իրինա Բաղդասարյանը։

Տնօրենի պաշտոնակատարի խոսքով՝ նախկինում միշտ էլ դասասենյակներում նորմալ ջերմաստիճան ապահովել են և նման խնդրի առջև չեն կանգնել։

«Դասասենյակներում ջեռուցումը նորմալ ապահովվում էր, բացի այս լոկալ համակարգից՝ նաև էլեկտրականությամբ էինք տաքացնում, այնպես որ՝ լրիվ նորմալ էր»,- նշեց Բաղդասարյանը՝ հավելելով, որ մինչև դասերը դադարեցնելը, այս սեզոնին բնորոշ սուր շնչական վիրուսների տարածմամբ պայմանավորված, բացակայությունները քիչ են եղել՝ 7-8 աշակերտ։

Նա, միաժամանակ, դժվարացավ ասել, թե կվերականգնվի նորմալ դասապրոցեսը. ամեն ինչ կախված է վերանորոգման աշխատանքների ընթացքից:

Էմմա Չոբանյան