Հակոբ Արշակյանն ընդունել է Դրեյփերի համալսարանի պատվիրակությանը

Լուրեր

11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
Բոլորը
ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Դրեյփերի համալսարանի պատվիրակության՝ համալսարանի նախագահ Ասրա Նադիմի գլխավորությամբ։
Նախարարը ողջունել է Սիլիկոնյան հովտի հեղինակավոր համալսարանի պատվիրակության այցը Հայաստան, ընդգծել համատեղ ծրագրեր իրականացնելու պատրաստակամությունը։ Հակոբ Արշակյանը հյուրերին ներկայացրել է նախարարության գործունեության ուղղությունները, տեխնոլոգիական ոլորտում մեր երկրի ունեցած ավանդույթները, ինչպես նաև ոլորտի զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության դիրքորոշումը, այդ ուղղությամբ իրականացվող քայլերը։
Նախարարը խոսել է կրթության նկատմամբ հայ ժողովրդի ունեցած վերաբերմունքի մասին, անդրադարձել է ինժեներական կրթության բարձրացման, ձեռներեցության զարգացմանն ուղղված ծրագրերին՝ առանձնացնելով Դրեյփերի համալսարանում հայ մասնագետներին ընձեռված հնարավորությունը՝ տեղում ծանոթանալու գաղափարից արտադրանք տանող ամենաարդյունավետ ճանապարհին։ Ասրա Նադիմը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ շատ տպավորված է Հայաստանով, հայ երիտասարդների մտավոր ներուժով, ինժեներական կրթության ավանդույթներով և այդ ոլորտում իրականացվող քայլերով: Նա ներկայացրել է Դրեյփերի համալսարանի կողմից իրականացվող կրթական ծրագրերը, որոնք ուղղված են ձեռնարկատերերի և ներդրողների հմտությունների բարձրացմանը։
Ասրա Նադիմն ընդգծել նաև, որ հատուկ ծրագրեր են իրականացվում երիտասարդների համար, որտեղ համալսարանը տրամադրում է աջակցություն՝ համագործակցություն ձևավորելու և գաղափարների զարգացման համար։ Հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը խոսել է նաև Հայաստանի՝ որպես տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն հաստատվելու հնարավորությունների, այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին։
Նա անդրադարձել է «Վիրտուալ կամուրջ» ծրագրի, «Վենչուրային հիմնադրամի» առանձնահատկություններին, թվայնացման ուղղությամբ իրականացվող գործընթացներին, ոլորտի զարգացմանն ուղղված դրամաշնորհային ծրագրերին, աշխարհում հայտնի և Հայաստանում իրենց մասնաճյուղերն ունեցող ընկերությունների գործունեությանը, տեխնոլոգիական ոլորտի զարգացման վրա դրանց ունեցած ազդեցությանը։ Կողմերը քննարկել են համատեղ ծրագրեր իրականացնելու մի շարք ուղղություններ, այդ թվում՝ Հայաստանում Դրեյփերի համալսարանի մասնաճյուղ բացելու հնարավորությունը։
Խոսվել է նաև տիեզերական ոլորտի զարգացմանն ուղղված քայլերի մասին, այդ ոլորտում գործող ընկերություններին պետության կողմից տրվող արտոնությունների, մի շարք այլ ծրագրերի մասին։ Նախարարը նշել է, որ ձեռնարկված քայլերի արդյունքներն արդեն իսկ նկատելի են, և բարձր տեխնոլոգիական ոլորտը Հայաստանում արագընթաց զարգացում է ապրում։ Կողմերը մի շարք ոլորտներում համագործակցություն սկսելու պատրաստակամություն են հայտնել:
 
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն