«Ֆուտբոլի հաղթանակներն էլ են ինտելեկտից ծնվում». Աննա Հակոբյանը հանդիպել է «ԲԿՄԱ Երևան» ակումբի ֆուտբոլիստների հետ

Լուրեր

31.08.2026 | 12:10
Փաշինյան-Պուտին հանդիպում կլինի // Հորդառատ տեղումներ են սպասվում․ ԼՈՒՐԵՐ
31.08.2026 | 12:02
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ժապարովին՝ Անկախության օրվա առթիվ
31.08.2026 | 11:55
Սրան պետք է վերջ դնել, կամ էլ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել․ Քոչարյանը կալանավայրից դիտարկումներ է արել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 11:50
Մահացել է բալետի արտիստ Սերյոժա Պետրոսյանը
31.08.2026 | 11:39
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
31.08.2026 | 11:30
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեի և Դնեպրոպետրովսկի մարզերին․ տուժածներ կան
31.08.2026 | 11:19
Ավելի քան 4000 երեխայի համար Հայաստանում հասանելի են ցերեկային խնամքի և աջակցության ծառայություններ
31.08.2026 | 11:07
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավարի ասուլիսը. ՈՒՂԻՂ
31.08.2026 | 11:06
Նովակ Ջոկովիչը սենսացիոն պարտություն է կրել US Open-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 10:58
Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա առթիվ
31.08.2026 | 10:48
Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ լաստանավի շրջվելու հետևանքով 8 մարդ մահացել է, 18-ը՝ անհետ կորել
31.08.2026 | 10:41
Գազանջատում՝ Ստեփանավանի որոշ հասցեներում 
31.08.2026 | 10:28
Գեորգի Հարությունյանը գեղեցիկ գոլ է խփել «Ֆերենցվարոշին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 10:14
ԱՄՆ-ը մեկ ամսվա ընթացքում առաջին հարվածն է հասցրել Իրանին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանի ու ԱՄԷ-ի ռազմաբազաները
31.08.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 31-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ վարչապետի տիկնոջ գրասենյակից տեղեկացնում են, որ «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը փետրվարի 13-ին «BKMA Երևան» ակումբի ֆուտբոլիստների հրավերով այցելել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա և հանդիպել ակումբի ֆուտբոլիստների և մարզչական շտաբի հետ: Հանդիպմանը ակումբի տնօրեն Գագիկ Աղբալյանը ներկայացրել է «BKMA Yerevan»-ի գործունեությունը:

«Երբ այս հանդիպման առաջարկությունը եկավ՝ չէի կարող մերժել, առաջին հերթին այն պատճառով, որ դուք բոլորդ զինվորական ծառայության տարիքի երիտասարդներ եք, և, ինչպես  գիտեք, ես ունեմ որդի, որն այս պահին ծառայում է և ուղղակի  ձեզ հետ հանդիպումն ինձ համար շատ կարևոր է: Ուրախ եմ, որ այս առիթն իսկապես եղավ: Սա ինձ համար ջերմ առիթ է»,- ասաց Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ կրթությունն այն թեման է, որի մասին ցանկանում է խոսել երիտասարդ ֆուտբոլիստների հետ և դա այն թեման է, որ շուրջ մշտապես խոսում է իր որդու հետ:

«Ծնողի համար ամենակարևորն իր երեխայի լավ կրթությունն է: Ինչո՞ւ է այդպես: Մենք իմ ամուսնու հետ երկար խոսել ենք այս թեմայով, քննարկել. ծնողը շատ բան կարող է տալ իր երեխային՝ սկսած բանկի հաշվեհամարից վերջացրած մեքենայով, բայց դա շատ կարճաժամկետ է մեր խորին համոզմամբ: Մենք եկել ենք այն եզրակացությանը, որ դրանով այն ծնողները, ովքեր գնում են այդ գայթակղությանը, իրականում չզգալով վնասում են իրենց երեխային: Ո՞րն է մեր մոտեցումը,  մեր ընտանիքի մոտեցումը. եթե ուզում ես քո ծնողական պարտքը  լավագույնս կատարես՝ պետք է իրեն լավ կրթության հնարավորություն տաս,  որովհետև լավ կրթությունն է, որ երեխային օգնելու է այս աշխարհում ամուր կանգնել իր ոտքերի վրա, ունենալ իր մասնագիտությունը»,- ասաց Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ դահլիճում ներկա ֆուտբոլիստներն աստծո կողմից մեծ շնորհ ունեն: «Առանձնանում եք բոլորից ձեր  շնորհով: Ծառայությունը տարբեր է, զինվորական ծառայությունը կարևոր է, բայց երկրին կարող ես այլ  ծառայություն մատուցել, ինչպես երեկ Արթուր Ալեքսանյանը՝ հինգերորդ անգամ  Եվրոպայի չեմպիոն դառնալով:  Դա ավելի պակաս ծառայություն չէ»,- ասաց Աննա Հակոբյանը: Վարչապետի տիկինը խորհուրդ է տվել ֆուտբոլիստներին չսահմանափակվել միայն սպորտային կարողությունները զարգացնելով: «Որովհետև ինչպես վարչապետն է բազմիցս ասում՝ բոլոր գործոններում սկսած ֆուտբոլից, միայն ֆիզիկական պատրաստվածությունը բավարար չէ: Ամեն ինչ ինտելեկտից է գալիս, ֆուտբոլի հաղթանակներն էլ են ինտելեկտից ծնվում: Իսկ ինտելեկտը միայն մարզումը չէ: Դրա համար, իմ կարծիքով, դուք պետք է ուշադրություն դարձնեք ձեր կրթությանը՝ ոչ մարզական իմաստով: Որից միայն ու միայն կշահեք: Մրցակցությունը մեր ժամանակներում շատ մեծ է, և միայն ֆիզիկական հնարավորություններով ոչնչի հասնել չես կարող»,- ասել է Աննա Հակոբյանը:

Հանդիպման ավարտին ֆուտբոլիստներն Աննա Հակոբյանին նվիրել են անվանական մարզաշապիկ: