Հիշողությանը ինչո՞ւ եք հղում անում, Youtube կա․ Փաշինյանը՝ Մարուքյանի նախկին ելույթների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

«Եկեք նայենք Ձեր բոլոր ելույթները Սերժ Սարգսյանի ներկայությամբ, երբ որ ինքը նստած է եղել, նայեք Ձեր տոնը, բառապաշարը և համեմատեք հիմիկվա հետ։ Այո՛, վայելեք այդ ազատությունը, որ հեղափոխությունը Ձեզ բերել է, բայց գոնե ընդունեք դա»,- Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի բարձրացրած հարցերին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ապա վարչապետը նշեց․ «Ասենք, դուք կարայի՞ք Սերժ Սարգսյանի ներկայությամբ էդպես խոսել և ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլև որևէ վարչապետի ներկայությամբ։ Ուրեմն՝ Դուք մտածում եք, որ մենք կարող ենք այսօր «Լուսավոր Հայաստանի» դեմ որևէ մեկին հանձնարարություն տա՞լ։ Ինչի՞ Դուք մտածում եք, պարոն Մարուքյան, Ձեզ պետք է սպառնա՞մ, մտածում եք՝ Ձեր ավտոն պիտի վառե՞մ, պիտի Ձեր հետևից մարդ ուղարկե՞մ, լո՞ւրջ եք ասում: Այ, ուղարկողների առաջ ժպիտի մեծ դոզայով եք խոսացել»։

Նիկոլ Փաշինյանը նաև նկատեց․ «Ինչ վերաբերում է հիշողությանը, հիշողության կարիք չկա, փառք Աստծո, Youtube կա, հիշողությանը ինչո՞ւ եք հղում անում, ես հղում եմ անում Youtube-ին, Դուք հղում արեք հիշողությանը»:

Մանրամասները՝ տեսանյութում։