«Հանրաքվեն կարող է կանգնել «պրավալի» առաջ». հանձնաժողովի անդամների խնդիր կառաջանա՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ չի բացառվում, որ ընտրատեղամասերում հանձնաժողովի անդամների խնդիր առաջանա:  Բանն այն է, որ առաջին անգամ հանրաքվեի ժամանակ տեղամասերում հանձնաժողովները ձևավորվելու են «Այո»-ի և «Ոչ»-ի նախաձեռնություններից: Նախկինում հանձնաժողովները ձևավորվել են խորհրդարանական ուժերի կողմից:

Տեղամասային հանձնաժողովներից յուրաքանչյուրում  Այո-ի և ՈՉ-ի նախաձեռնություններից լինելու են երկուական ներկայացուցիչներ, իսկ երեք հոգի էլ ներառվելու է վերադաս ընտրական հանձնաժողովից:  Հանձնաժողովում ընդհանուր լինելու են յոթ հոգի:  Հայաստանում կա մոտ երկու հազար ընտրատեղամաս, ու ըստ այդմ՝ հանձնաժողովների ընդհանուր կազմի համար անհրաժեշտ է 14 հազար քաղաքացի:

Ընտրական օրենսգրքի մասնագետ Դանիել Իոաննիսյանը կարծում է, որ այս ընտրական գործընթացում հիմնական դերակատարություն ունեցող ոչ բոլոր քաղաքական ուժերը ունեն չորս հազար լիցենզավորված հանձնաժողովական:

Մինչ այս պահը հայտնի չէ, թե ով է գլխավորելու Ոչ-ի ճակատը: Խորհրդարանական խմբակցությունները ՈՉ-ի նախաձեռնությունը գրանցելու համար ժամանակ ունեն մինչ առաջիկա կիրակի օրը: Թեև «Լուսավոր Հայաստանը» հայտարարել է, որ Ոչ-ի նախաձեռնություն չի սկսելու, իսկ ԲՀԿ-ն իրավունք չունի, քանի որ հանրաքվեի դրվող նախագծի քվեարկությանն ԱԺ-ում չի մասնակցել: ՈՉ-ի նախաձեռնություն կարող են գրանցել նաև ընտրական իրավունք ունեցող 50 ցանկացած քաղաքացի: Նրանց համար ժամկետի սահմանափակում չկա, բայց առ այսօր որևէ  մեկը պաշտոնապես  նման ցանկություն չի հայտնել:

Եթե Ոչ-ի նախաձեռնություն չձևավորվի, ապա նրանց համար նախատեսված չորս հազար տեղը ստիպված են լինելու լրացնել տեղամասային հանձնաժողովները:

Դանիել Իոաննիսյանը չի բացառում, որ եթե անգամ ՈՉ-ի ճակատ ձևավորվի, բայց զարգացումներն այնպես լինեն, որ նախաձեռնության հանձնաժողովականները չներկայանան ընտրատեղամասեր՝ որպես բողոքի նշան: Նշենք, որ նման նախադեպ արդեն եղել է 2005 թվականի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ:

Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը նշում է, որ Այո-ի ճակատը հանձնաժողովներում ներկայացվածության խնդիր չի ունենալու: Պատգամավորը նշում է, որ 2018 թվականի ընտրությունների ժամանակ իրենց բազայում 6500 հոգի է եղել:

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը Factor TV-ի հետ զրույցում նշեց, որ եթե անհրաժեշտություն լինի 11 հազար հանձնաժողովի անդամ ապահովել, ապա արագացված դասընթացներ կանցկացնեն:  Հարցին, եթե որակի առումով խնդիր առաջանա, ԿԸՀ քարտուղարը պատասխանեց, որ տեսականորեն կարող են ապահովել անհրաժեշտ թվով հանձնաժողովականների, իսկ որակի մասին մտահոգությունները հարցի մյուս կողմն են:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան