Արամ Սարգսյանն առաջարկում է «ցուցաբերել ամբիցիա» և երկրում ունենալ ոչ միայն ատոմակայան, այլև՝ «ուրան 325»

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ատոմային էներգետիկան Հայաստանում այլընտրանք չունի: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարությունների ժամին համոզմունք հայտնեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով օրերս Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի և Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի՝ նոր ատոմակայան ունենալու վերաբերյալ հնչեցրած հայտարարություններին:

«Նախարարները կարծիք հայտնեցին, որ դա պետք է համադրել  ալտերնատիվ էներգետիկա ապահովող ճյուղերի հետ, որից հետո որոշում կայացնեն: Անկեղծ ասած, այս մոտեցումն ինձ համար լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Իմ հիշողությունը ինձ հուշում է, որ նման մոտեցումներով  մենք հրաժարվեցինք գազաբաշխիչ ցանցերից՝ հիմնավորելով, որ Հայաստանը նման հնարավորություններ չունի: Մենք այդպես հրաժարվեցինք էլեկտրական բարձրավոլտ ցանցերից, հրաժարվեցինք երկաթգծից, օդանավակայանից և այսպես շարունակ»,- ասաց Արամ Սարգսյանը:

Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ՝ Մեծամորի ատոմակայանն իր GGR 440 ռեակտորով 440 մեգավատ երաշխավորված հոսանք է ապահովում  երկրին. «Բնականաբար, ոչ արևի, ոչ քամու էներգետիկան նման հնարավորություններ չունեն, իսկ հիդրոէներգետիկան նման հնարավորություն տալու համար ջրային մեծ տարածքներ է պահանջում»:

Արամ Սարգսյանն առաջարկեց «ցուցաբերել ամբիցիա» և երկրում ունենալ ոչ միայն ատոմակայան, այլև՝ «ուրան 325»։

Ընդդիմադիր խմբակցության պատգամավորն ասաց՝  պաշտոնապես է ասում, որ ուրան 325 ունենալու համար Հայաստանի Հանրապետությունը ունի տեխնիկական, նյութական և քաղաքական հնարավորությունները. «Հայաստանում կա 34 ուրանի հանքավայր՝ հիմնականում Սյունիքի, Վայոց ձորի մարզերում»:

«Հանրապետական կուսակցության, ԵՏՄ ջատագով իմ ջահել ու ահել ընկերներին խորհուրդ կտայի պինդ զբաղվել այս խնդրով։ Գնացեք, լուծեք այս խնդիրը ու դրանից հետո ձեր բոցաշունչ ելույթները ուշադրությամբ կլսենք ու կասենք՝ ապրի արևներդ։ Հակառակ դեպքում, եթե մենք կորցնենք մեր ատոմակայանը, մենք կդառնանք ոչ թե բանանային, այլ՝ դամբուլային երկիր», – հավելեց Արամ Սարգսյանը։