Քոչարյանը Մարտի 1-ի սպանությունների բացահայտմա՞մբ է շահագրգիռ․ տո խելո՛ք, բա 10 տարի բացահայտեիք․ Արամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի հետ

– Պարո՛ն Մանուկյան, ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել և ասում է, որ կողմ է արտահայտվում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին և անդամներին հեռացնելու վերաբերյալ հանրաքվեին ու ակտիվորեն մասնակցելու է այս պրոցեսին: Մեկ մեջբերում. «Հանցավոր ճանապարհով ձևավորված ՍԴ-ն սպառնում է Հայաստանի ներքին կայունությանը և ժողովրդավարության հաստատմանը»: Կխնդրեմ մանրամասնեք՝ ի՞նչ կա այս գնահատականի տակ:

– Դա նույնն է բառացիորեն, ինչ մենք մեկ տարի կրկնում ենք, նույնիսկ ավելի շատ: Նույն բանը մեր հարցազրույցներում, հայտարարություններում ասել ենք, որ այդ խնդիրն արագ լուծելու անհրաժեշտություն կա, և հապաղելը վտանգավոր է երկրի զարգացման, հեղափոխության շարունակականությունն ապահովելու համար: Ասեմ, որ այստեղ իրավաբանությունը շատ քիչ է, ահավոր քիչ է այն խնդրի հանդեպ, որը քաղաքական է, որը գոյություն ունի այս դաշտում: Այստեղ ամենևին ՍԴ անդամների կամ Հրայր Թովմասյանի խնդիրը չէ: Սա հեղափոխությամբ եկած այսօրվա իշխանության և նախկին իշխանության գաղտնի պայքարն է՝ սեղանի տակ կամ, եթե կուզեք, շատ հաճախ նույնիսկ բաց պայքար հին և նոր իշխանությունների միջև: Եվ հաճախ, իհարկե՝ իրենք սխալ չեն, սա ներկայացնում են որպես իրավական, Սահմանադրության այս կամ այն հոդվածի խնդիր, դրանք, անշուշտ, իրականություն են: Բայց մենք այս խնդրին, և դա է իրականությունը, նայել ենք որպես հանրապետության զարգացման համար լուրջ խոչընդոտ, այսինքն՝ քաղաքական խնդիր:

– Գաղտնի պայքար հանուն կամ ընդդեմ ինչի՞:

– Այսօրվա Սահմանադրական դատարանը հին իշխանության բաստիոնն է, և եթե նայեք՝ ովքեր են կանգնած իրենց կողքին, ակնհայտ կերևա, որ հին իշխանության բոլոր գործիչները, նրանք, ովքեր զրկվել են իշխանությունից կամ հույս ունեն վերադառնալ, այդ բոլորը հավաքված են այս վերջին միջնաբերդի պաշտպանության համար: Եվ այդտեղից կտեսնեք, որ այստեղ իրավաբանների խնդիր չէ. հնի կողմնակիցները փորձում են պահել այդ բաստիոնը, նոր ուժերը և ժողովուրդը փորձում են հեղափոխությունը շարունակել՝ այս մասում նույնպես հեղափոխություն իրականացնել:

– Պարո՛ն Մանուկյան, Հրայր Թովմասյանն ասում է՝ ես փակել եմ քաղաքական գործունեության էջը, ես մասնագետ եմ և իրականացնում եմ մասնագիտական պարտականություններս, թողեք՝ աշխատենք:

– Եթե այդ ասածն այսօրվանից սկսվեր և չունենար անցյալ, պատմություն, միգուցե՝ կարելի էր հավատալ: Բայց մենք հո լավ գիտենք՝ 2015 թվականին ինչ տեղի ունեցավ: 2015-ի «թըփ-շըփ» Սահմանադրության հեղինակներն ովքեր են, ինչ խնդիր էր դրված նրանց առաջ և ինչ կոշտ մեթոդներով այդ խնդիրը լուծեցին: Այն 500.000 կեղծ ձայները, որ ավելացան, վերջին հաշվով՝ մենք գիտենք, թե այդ Սահմանադրության արդյունքում Սերժ Սարգսյանն ինչ պետք է ստանար, Սերժ Սարգսյանը, որպես շնորհակալություն, Հրայր Թովմասյանին ինչ պետք է տար: Այդ ամենը քաղաքական է, այս մասում էլ իրավաբանություն չկար, որովհետև եթե իրենք խնդիրն իրավաբանության վրա դնեին, այդքան հիմարություններ այս փաստաթղթի մեջ չէին լինի: Այս փաստաթղթի մեջ այնքան անհեթեթություններ, այնքան խուճուճ մտքեր կան, որ տասը տարի էլ, եթե մնա այս Սահմանադրությունը, մեր ժողովրդին, մեր քաղաքական համակարգին միայն ու միայն վնասներ է բերելու:

– Դուք առաջնահերթ նշում եք Սահմանադրության խութերը կամ վատ կողմերը, այդ պարագայում ինչո՞ւ իշխանությունը որոշեց առաջնահերթ ՍԴ անդամներից «ազատվել», և ոչ թե գնալ համակարգային լուծման, որտեղ նաև ՍԴ-ի խնդիրը կլուծվեր: Ի՞նչ շտապողականություն կա: Ընդդիմադիրները հենց դրանից էլ «բռնվում» են, ասում են՝ ինչո՞ւ եք այդքան արագ պրոցեսն առաջ տանում:

– Նախ՝ ոչ թե շտապում են, այլ ուշացել են: Ուշացել են շատ: Եթե այս խնդիրը առնվազն մեկ տարի առաջ լուծվեր՝ լավ կլիներ, հանգիստ, առանց ցնցումների: Ձեր ասած՝ «ընդդիմադիրները», ես նրանց ընդդիմադիր չեմ համարում, չէին համախմբվի և պայքարի այս իշխանության դեմ: Սա շատ արագ, շատ հեշտ լուծվող խնդիր էր: Վերջին հաշվով՝ ունեինք բարձր լեգիտիմությամբ խորհրդարան, և այդ խորհրդարանը հանգիստ կարող էր լուծել հարցը՝ առանց բարդացնելու, «մետաստազներ» տալու: Եվ այսօր մեր ժողովուրդը լծված կլիներ ուրիշ խնդիրների լուծմանը: Դա, փաստորեն, արգելք հանդիսացավ՝ մնացած խնդիրներին անցնելու:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան