Վարչապետ Փաշինյանը և Աբդալլահ Երկրորդը քննարկել են հայ-հորդանանյան տնտեսական կապերի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր

Լուրեր

31.08.2026 | 11:19
Ավելի քան 4000 երեխայի համար Հայաստանում հասանելի են ցերեկային խնամքի և աջակցության ծառայություններ
31.08.2026 | 11:07
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավարի ասուլիսը. ՈՒՂԻՂ
31.08.2026 | 11:06
Նովակ Ջոկովիչը սենսացիոն պարտություն է կրել US Open-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 10:58
Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա առթիվ
31.08.2026 | 10:48
Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ լաստանավի շրջվելու հետևանքով 8 մարդ մահացել է, 18-ը՝ անհետ կորել
31.08.2026 | 10:41
Գազանջատում՝ Ստեփանավանի որոշ հասցեներում 
31.08.2026 | 10:28
Գեորգի Հարությունյանը գեղեցիկ գոլ է խփել «Ֆերենցվարոշին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 10:14
ԱՄՆ-ը մեկ ամսվա ընթացքում առաջին հարվածն է հասցրել Իրանին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանի ու ԱՄԷ-ի ռազմաբազաները
31.08.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 31-ի դրությամբ
31.08.2026 | 09:45
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում մեքենաներ են արգելափակվել անձրևաջրերում
31.08.2026 | 09:43
Վարչապետը Բիշքեկում կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը
31.08.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին Արքայական Մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմիին:

Ողջունելով Հորդանանի թագավորին՝ վարչապետը նշել է. «Ձերդ գերազանցություն, ինձ համար մեծ պատիվ է տեսնել Ձեզ մեր երկրում: Սա պատմական այց է, Ձեր առաջին այցն է Հայաստան: Եվ ինչպես մենք հասցրեցինք քննարկել՝ ոչ վերջինը: Մենք հույս ունենք շատ անգամներ տեսնել Ձեզ մեր երկրում:

Հորդանանի հետ հարաբերությունները մեզ համար շատ կարևոր են, քանի որ ընդհանուր առմամբ՝ Միջին Արևելքը և Ձեր երկիրը մենք տեսնում ենք որպես ռազմավարական գործընկերության ուղղություն: Ես շատ ուրախ եմ, որ մեր երկրների միջև հարաբերություններն ակտիվանում են: Մենք արդեն կոնկրետացրել ենք արդյունքները, ունենք մի քանի առանձնահատուկ ուղղություններ, որոնք երկկողմանի հետաքրքրություն են ներկայացնում: Ես նաև ուրախ եմ, որ Ձեզ հետ գործարարների պատվիրակություն է եկել, և մենք պատրաստվում ենք ստորագրել կոնկրետ փաստաթուղթ մեր հարաբերություններն առավել լավացնելու և առավել արդյունավետ դարձնելու համար:

Ես շատ ուրախ եմ Ձեզ ևս մեկ անգամ տեսնելու հնարավորության համար: Ցանկանում եմ շեշտել, որ մեր ժողովուրդը շատ դրական պատմական հիշողություն ունի Ձեր երկրի հետ կապված, քանի որ Ձեր երկիրը, Ձեր ժողովուրդը մեծ աջակցություն է ցուցաբերել Հայոց ցեղասպանությունից փրկվածների նկատմամբ, և այս փաստն ավելի է ջերմացնում մեր վերաբերմունքը Հորդանանի և նրա ժողովրդի նկատմամբ: Սա շատ հզոր հիմք է մեր հարաբերությունների համար և հույս ունեմ, որ այս հիմքի վրա մենք կկարողանանք կառուցել իրոք տպավորիչ հարաբերություններ: Շատ շնորհակալ եմ»:

Աբդալլահ Երկրորդը նշել է. «Ձերդ գերազանցություն, շատ շնորհակալություն: Ինչպես Դուք ասացիք, մենք շատ հպարտ ենք այն պատմությամբ, որ մեր ժողովուրդները կիսել են: Ինձ այնքան ջերմորեն հյուրընկալեցին երեկ Հայաստան ժամանելու հենց առաջին պահից, և ինչպես Դուք ասացիք, ես հույս ունեմ, որ սա իմ բազմաթիվ այցերից մեկն է:

Մեր առանձնահատուկ բարեկամությունը երկար տարիներ շարունակվում է և հուսով եմ, որ այն կշարունակվի ավելի պայծառ և ջերմությամբ: Մենք հպարտ ենք, որ միմյանց հետ կիսել ենք պատմությունը: Մենք դեռ միասին շատ անելիքներ ունենք և ինձ թվում է դա Դուք էլ կհաստատեք:

Ես շատ լավատես եմ ու հիացած Ձեր ընդունելությամբ»:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-հորդանանյան տնտեսական և հումանիտար հարաբերությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում ներկայումս տնտեսությունն ունի զարգացման լավ միտումներ և երկրում ստեղծված է բարենպաստ տնտեսական միջավայր: Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է հորդանանյան բիզնեսի և կապիտալի ներգրավմամբ ու փոխգործակցության լավ հեռանկարներ են առկա տնտեսության տարբեր ճյուղերում: ՀՀ կառավարության ղեկավարը հավելել է, որ մեր երկիրը կարող է լավ հարթակ դառնալ հորդանանցի գործարարների համար՝ Եվրասիական տնտեսական միության շուկա արտոնյալ պայմաններով մուտք գործելու համար:

Աբդալլահ Երկրորդի խոսքով՝ իր երկրի կառավարությունը ևս շահագրգիռ է Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերի զարգացմամբ ու իրենք հետաքրքրված են զբոսաշրջության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում համագործակցությամբ:

Երկկողմ հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու համատեքստում կողմերը կարևորել են նաև վիզային ռեժիմի դյուրացման ուղղությամբ համատեղ աշխատանքների իրականացումը:

ՀՀ վարչապետը և Հորդանանի թագավորը մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Կողմերն անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին և ընդգծել հիմնախնդրի՝ բանակցային ճանապարհով լուծման կարևորությունը:

Աբդալլահ Երկրորդը վարչապետ Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է Հորդանան: