ԼՂ հիմնախնդիրը ՌԴ նախագահի ուշադրության կենտրոնում է. ՌԴ ԱԳ փոխնախարար

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն «ՌԻԱ Նովոստի»-ին տված ծավալուն հարցազրույցում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ու դրանում Ռուսաստանի դերի մասին: Նա նշել է, որ Ռուսաստանը ակտիվ միջնորդական դերակատարում ունի:

«Այս ձգձգված հակամարտության լուծման գործում կողմերին աջակցելը մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Ղարաբաղի թեման ՌԴ նախագահի ու արտգործնախարարի ուշադրության կենտրոնում է: Սա առանձնահատուկ նշանակություն է տալիս իրականացվող միջնորդական գործունեությանը, մեծ ուշադրություն է սևեռում դրա արդյունքներին։ Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված փաստաթղթերի շարքում է 1994թ. ռազմական գործողությունների դադարեցման համաձայնագիրը, որը մինչև այսօր հաշտեցման հիմքն է։ Մեր երկրի միջնորդական առաքելության կարևոր փուլերից է 2008-ի Մոսկվայի հռչակագիրը, որում խոսվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման մասին։ Սա առաջին և դեռևս միակ փաստաթուղթն է Ղարաբաղի մասով, որում կան Հայստանի ու Ադրբեջանի ղեկավարների ստորագրությունները: Ինչպես գիտեք՝ Ռուսաստանը վճռորոշ դերակատարում է ունեցել 2016 թվականի լայնածավալ ռազմական գործողությունների դադարեցման հարցում»,- ասել է Անդրեյ Ռուդենկոն։

Նա նաև նշել է, որ միջնորդական առաքելություն իրականացնելիս ՌԴ-ն ակտիվորեն համագործակցում է ֆրանսիական ու ամերիկյան կողմերի հետ։

«Նախորդ տարի ապրիլին Մոսկվայում Սերգեյ Լավրովի կողմից կազմակերպվել էր Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որին մասնակցում էին  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Այստեղ զարգացվել են նախորդ տարի Վիեննայում Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք ուղղված են բանակցային գործընթացի վերսկսմանն ուղղված բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը: Դրանց թվում են հակամարտության գոտում իրավիճակի հետագա կայունացման քայլերը՝ թեթևացնելու կողմերի տարածքում պահվող անձանց վիճակը։ Իրականացվել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխայցելություն, քննարկվել են հակամարտության կարգավորման մի շարք հարցեր: Մի շարք առաջարկներ արդեն կյանքի են կոչվել, Երևանի ու Բաքվի միջև կա կապ: Գերության մեջ գտնվող Զավեն Կարապետյանն ու Իլվին Իբրահիմովը հետ են վերադարձել: Մենք գտնում ենք, որ այս ամենը վկայում է կողմերի՝ կոնկրետ քայլեր ձեռնարկելու մտադրության մասին, որոնք բնակչությանը կպատրաստեն խաղաղության»,- ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը:

Ռուդենկոն հավելել է, որ այս քայլերը քննարկվել են նաև վերջերս Ժնևում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը։

«Կողմերը հայտարարում են փոխզիջումային լուծումների փնտրման պատրաստակամության շարունակման մասին: Աշխատանքի համար հիմք կա, կարևորը քաղաքական կամք դրսևորելն է»,- ասել է ռուսաստանցի դիվանագետը:

Էմմա Չոբանյան