«Քաղաքացու որոշում» կուսակցությունը դեռ որոշում չի կայացրել՝ հանրաքվեի քարոզարշավում լինելու է «Այո»-ի, թե՞ «Ոչ»-ի ճամբարում

Լուրեր

18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
Բոլորը

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը դեռ որոշում չի կայացրել՝ հանրաքվեի քարոզարշավում լինելու է «Այո»-ի, թե՞ «Ոչ»-ի ճամբարում։ Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը։

Փետրվարի 17-ից սկսվում է քարոզարշավը, մինչ այդ հայտնի կդառնա՞ կուսակցության դիրքորոշումը հարցին Սուրեն Սահակյանը կարճ պատասխանեց. «Ըստ անհրաժեշտության»։

Հիշեցնենք՝ օրեր առաջ կուսակցությունը հայտարարություն էր տարածել՝ շեշտելով, որ Սահմանադրական դատարանը, որպես ինստիտուտ, սնանկացրել է ինքն իրեն. «Իրավունքի գերակայության և ժողովրդավարության հռչակված սկզբունքներին վերադառնալու ճանապարհը հնարավոր չէ անցնել այսպիսի ինստիտուտ կազմավորած մարդկանց հետ։ Նրանք ապացուցել են, որ ոչ միայն ունակ չեն պաշտպանել անկախության հռչակագրով սահմանադրի նախանշած նպատակները, այլև հլու հետևել են դրանց ոտնահարմանը։ Նրանք պետք է հեռանան»։

Այդուհանդերձ, «Քաղաքացու որոշումը» պնդում է, որ հանրաքվեով հնարավոր է ունենալ սահմանադրի կամքին համահունչ դատարան, սակայն «դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե կառավարող ուժը դադարեցնի դրսևորած անհետևողական, երկակի չափանիշներով, փոփոխվող սկզբունքներով, պահի հարմարությամբ առաջնորդվելու իր գործելաոճը»:

Սուրեն Սահակյանը Factor.am-ի հետ զրույցում պարզաբանեց. «Հանրաքվեի հարցին չենք դեմ, բայց այն, ինչպես լղոզվում են մնացած հարցերը, դեմ ենք դրան»։

Ռոբերտ Անանյան