Հայկ Մարությանը Մուկուչյանին առաջարկել է հանրաքվեի ժամանակ մի հարց էլ Երևանի մասին ներառել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի ավագանին քննարկում է առևտրաժամանցային կենտրոններին տրվող վճարովի ավտոկայանատեղիների հարցը:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանն ասաց, որ միշտ դեմ է եղել ինչ-որ չափի գումարի դիմաց տարածքները որպես կայանատեղի մասնավորին տալուն: Նա առաջարկում է այդ հարցով հանրաքվե անցկացնել և հարցնել երևանցիների կարծիքը:

«Ես կարծում եմ, որ ժամանակի հետ այս հարցը պետք է դրվի հանրաքվեի, որպեսզի մենք ունենանք երևանցիների կարծիքը: Կարծում եմ, որ սա այդ հարցերից է: Տհաճ է, երբ մարդկանց մոտ կարծիք է ստեղծվում, թե համայնքը սահմանափակում է շատերի ազատ իրավունքը՝ ինչ-որ տեղ կայանելու համար, քանի որ ունենալու է եկամուտ ինչ-որ փոքր խնդրից»,- ասաց նա և հույս հայտնեց, որ այս տարի կանցկացվի հանրաքվեն:

Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ ասաց, որ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ քննարկել է, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շրջանակում, զուգահեռ մեկ այլ հանրաքվե անցկացնել՝ Երևանի հարցերից մեկի հետ կապված, բայց պարզվել է, որ անհնար է: Քաղաքապետը, սակայն, չմանրամասնեց, թե ինչ հարցի մասին է խոսքը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան