Նոյեմբերի 1-ից առևտրի իրացման վայրերի համար հաց և միս մատակարարող փոխադրամիջոցները պետք է ունենան սանիտարական անձնագրեր

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոյեմբերի 1-ից առևտրի իրացման վայրերի համար հաց և արտադրությունների համար միս մատակարարող փոխադրամիջոցները պետք է ունենան սանիտարական անձնագրեր:

Ըստ հաստատված ժամանակացույցի՝ 2017թ. սեպտեմբերի 1-ից այս նորմը պարտադիր է դարձել նախ պետական գնումներով իրականացվող սննդի տեղափոխման և Երևան քաղաքի հանրային սննդի կազմակերպման և հյուրանոցային տնտեսության օբյեկտների համար, իսկ նոյեմբերից այն կվերաբերի նաև Երևանի իրացման ցանցերին՝ հացի դեպքում և մսամթերքի արտադրություններին (տեղական սպանդանոցային ծագման միս օգտագործելու դեպքում):

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդի շղթայի օպերատորների բազայում այսօր գրանցված է հաց-հացաբուլկեղենի արտադրության ոլորտում գործունեություն ծավալող 642 տնտեսվարող, որոնցից 318-ն իրականացնում են հացի տեղափոխում՝ 458 տրանսպորտային միջոցներով:

Հոկտեմբերի 24-ի դրությամբ՝ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից սանիտարական անձնագիր է տրամադրվել հաց-հացաբուլկեղեն տեղափոխող 163 տնտեսավարողի` 236 տրանսպորտային միջոցներ շահագործելու համար, որից 101 տնտեսավարողի 158 փոխադրամիջոցի՝ Երևանում, և 62 տնտեսվարողի 88 փոխադրամիջոցի՝ մարզերում: Սանիտարական անձնագիր է տրվել նաև միս տեղափոխող 41 տնտեսվարողի՝ 80 տրանսպորտային միջոցի համար, որից 18 տնտեսվարողի 39 փոխադրամիջոցի՝ Երևանում, 23 տնտեսվարողի 41 փոխադրամիջոցի՝ մարզերում:

Հիշեցնենք, որ սանիտարական անձնագիրը հավաստում է սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցի համապատասխանությունը հիգիենիկ, սանիտարահամաճարակային, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:

Հորդորում ենք նշված ոլորտներում տնտեսվարողներին և իրացման ցանցերին նոյեմբերի 1-ից հետո առանց սանիտարական անձնագրերի չտեղափոխել կամ չընդունել հաց-հացաբուլկեղեն և մսամթերքի արտադրություններին՝ միս, փոխադրամիջոցները հնարավորինս արագ համապատասխանեցնել սահմանված պահանջներին, այլապես կկիրառվեն օրենքով նախատասված վարչական պատասխանատվության միջոցներ թե մատակարարողի և թե իրացնողի նկատմամբ: