Ամփոփվել են «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային մրցույթի արդյունքները

Լուրեր

11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
Բոլորը

Ամփոփվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված և BSC բիզնեսի աջակցման կենտրոնի աջակցությամբ իրականացվող «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային մրցույթի արդյունքները։ Մրցույթի նպատակն է խթանել բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ աջակցելով նորարար գաղափարների կյանքի կոչմանը և բարձր տեխնոլոգիաների ոլորտի էկոհամակարգի զարգացմանը:

«Դրամաշնորհային ծրագրի առաջին փուլի 244 դիմորդներից անկախ մասնագիտական ժյուրին նախ ընտրել է 16 լավագույններին, որոնց և հնարավորություն է տրվել եզրափակիչ փուլում մրցակցել` հաղթողի կոչմանն արժանանալու համար:

Փետրվարի 5-ին տեղի է ունեցել մրցույթի եզրափակիչ փուլն ու մրցանակների հանձնման պաշտոնական արարողությունը: Ամբողջ մրցույթն անցել է բաց, թափանցիկ, մրցակցային պայմաններում:

ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ողջունել է մրցույթի մասնակիցներին և շնորհակալություն հայտնել ակտիվ մասնակցության համար:

-Հայաստանը մեծ ներուժ ունի տեխնոլոգիական աշխարհում գրավելու իր տեղը, որովհետև մենք նորարար ենք, մեր երիտասարդությունը մտածող է, ստեղծագործող է… Ես ամեն օր նոր ոգևորություն եմ ապրում՝ տեսնելով ձեր ջանքերը՝ մեր երկրի տնտեսական մոդելը փոխելու, հանքարդյունաբերականից դեպի բարձր տեխնոլոգիական, նորարարական, գիտելիքահեն երկիր դարձնելու ուղղությամբ, այդ ամենը ծառայեցնելու նաև ռազմարդյունաբերության զարգացմանը՝ մեր երկրի պաշտպանական համակարգը նոր մակարդակի բերելու համար,- նշել է Հակոբ Արշակյանը:

Այնուհետև հայտարարվել են «Գաղափարից մինչև բիզնես» ծրագրում հաղթած 7 գաղափարները: Դրանք են՝ Bridge42, SimLas, NanoEnergySolarCells, Robin, InvestigateRobot, Pinokit, Dzook: Այս ծրագրերի հեղինակներն արժանացան պատվոգրի և  2,500,000 ՀՀ դրամ դրամաշնորհի՝ իրենց գաղափարը կյանքի կոչելու համար: Նրանք նաև կստանան խորհրդատվություն գործունեության ծավալման ընթացքում, կապեր հաստատելու հնարավորություններ, տեխնոլոգիաների առևտրայնացման ռազմավարությունների մշակման և բիզնեսի զարգացման փորձի փոխանցում:

Նախարար Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել ծրագրի բոլոր աջակիցներին՝ ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակին, պրոֆեսիոնալ ժյուրիին, BSC բիզնեսի աջակցման կենտրոնին՝ ծրագրի կազմակերպման հարցում աջակցելու համար:

 Նա վստահեցրել է, որ առաջիկայում նման ծրագրեր ևս լինելու են, որոնց  կարող են դիմել նորարարական գաղափար ունեցող բոլոր անհատներն ու թիմերը: Միայն 2020թ.-ի դրամաշնորհային ֆոնդով հայկական ստարտափերին կտրամադրվի շուրջ 1 միլիարդ դրամ՝ իրենց գաղափարների իրականացման համար:

Նշենք, որ «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային մրցույթի նպատակն  է աջակցել տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված բեկումնային գաղափարների կյանքի կոչմանը, նոր լուծումների բացահայտմանը, նորարարության զարգացմանը և առևտրայնացման գործընթացներին՝ խթանելով համագործակցությունը հետազոտական խմբերի և կենտրոնների միջև։ Մրցույթի դիմորդներն արհեստական բանականության, տվյալագիտության, կիբեռանվտանգության, ռոբոտաշինության, նանոտեխնոլոգիաների և այլ ոլորտներում գործունեություն ծավալող անհատներն ու խմբերն են»,- ասված է հաղորդագրությունում: