«Միակ ճիշտ», թե՞ «ամենասխալ» ճանապարհը․ իրավապաշտպանները՝ հանրաքվեի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Ապրիլի 5-ին Հայաստանում տեղի կունենա սահմանադրական հանրաքվե։ Երեկ հրամանագիրը ստորագրեց և հանրաքվեի օր նշանակեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Սահմանադրությունում կատարվելիք փոփոխություններով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների հետագա պաշտոնավարումը։ Այն, սակայն, չի վերաբերում միայն դատավորներ Արման Դիլանյանին և Վահե Գրիգորյանին։

Երեկ նախագահի կողմից հրամանագրի ստորագրումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Ապրիլի 5-ին հեղափոխությանը ասում ենք այո, ազատությանը ասում ենք այո, ապագային ասում ենք այո և կոռուպցիոներների վրա շրխկացնում ենք դուռը»: Ապա ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա կոչ արեց արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին տոմսեր գնել դեպի Հայաստան, գալ և մասնակցել հանրաքվեին:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ իշխանությունները վաղուց պետք է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված խնդիրը հանրաքվեով լուծելու ճանապարհով գնային: Ավելին, ըստ նրա, եթե ավելի վաղ քայլեր ձեռնարկեին հնարավոր կլիներ փոփոխել ամբողջական Սահմանադրությունը։ Այնուհանդերձ, Հարությունյանի խոսքով՝ արդեն առկա իրավիճակում սա ամենակարճ և ամենաճիշտ ճանապարհն էր։

Իշխանության այս որոշման ընդդիմախոսները, սակայն, բարձրաձայնում են, որ սահմանադրական փոփոխությունների ընտրված ճանապարհը հակասահմանադրական է։ Նրանց պնդմամբ՝ ԱԺ-ն պետք է հանրաքվե անցկացնելու նախագիծն ուղարկեր Սահմանադրական դատարանի հաստատմանը, ինչը չի արել։ Բացի այդ, ընդդիմախոսները նաև ասում են, որ ԱԺ կանոնակարգ օրենքն էլ է խախտվել, քանի որ եթե նախագիծն առաջին ընթերցմամբ չի ընդունվում, ապա այն քննարկումից հանվում է և կարող էր հանրաքվեի դրվել միայն առաջին ընթերցմամբ ընդունվելուց և ՍԴ ուղարկվելուց հետո։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը Factor.am-ին ասաց՝ ոչ թե մարդն է օրենքների համար, այլ օրենքը մարդու համար և երբեմն պետք ոչ թե օրենքի տառին, այլ ոգուն համապատասխան շարժվել, ինչն էլ արել են իշխանությունները։ Մինչդեռ իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը ոչ միայն չի կիսում այս կարծիքը, այլև Factor.am-ի հետ զրույցում ասաց, թե իշխանությունները ցանկանում են անօրինական քայլերի պատասխանատվությունը դնել ժողովրդի ուսերին։ Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ իշխանությունների նպատակը մեկն է՝ ազատվել ՍԴ անդամներից և նախագահից։ Նա ասում է, որ խնդիրը ոչ թե այն է, որ կարող են ՍԴ նախագահն ու անդամները նախկիններից կախում ունենալ, այլ այն, որ կախված չեն ներկա իշխանություններից։

Իրավապաշտպանը նաև կարծում է, որ Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի հարցը օրակարգ է բերվել ժողովրդին բուն խնդիրներից շեղելու համար․ մինչ իշխանությունները հանրությանը նախապատրաստում են ապրիլին կայանալիք հանրաքվեի անցկացմանը մնում է գլխավոր հարցը, իսկ ի՞նչ կլինի հանրաքվեի ճակատագիրը, եթե մինչև փետրվարի 27-ը ՍԴ 7 անդամները որոշեն օգտվել վաղ կենսաթոշակի գնալու առաջարկից։

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան