Հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի ամռանը Բեռլինում կայանալիք հերթական նիստը կխթանի երկու երկրների առևտրատնտեսական համագործակցությունը 

Լուրեր

31.08.2026 | 17:09
Իսրայելն ու Ռուսաստանն են ապատեղեկատվություն տարածել Սեուտայի միգրացիոն ճգնաժամի վերաբերյալ․ Իսպանիայի վարչապետ
31.08.2026 | 17:00
Ռուսաստանից 100 հազարավոր մարդիկ են բերվե՞լ ընտրություններին մասնակցելու համար․  ԱԱԾ-ն ինչ տվյալներ ունի
31.08.2026 | 16:54
Երևանում այսօր ու վաղը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
31.08.2026 | 16:46
Փաշինյանն ու Ռահմոնը քննարկել են Հայաստան-Տաջիկստան տնտեսական համագործակցության զարգացումը
31.08.2026 | 16:35
Պուտինը Բիշքեկում է․ սպասվում է հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ
31.08.2026 | 16:24
Ալեն Սիմոնյանը Բիշքեկում մասնակցել է Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը
31.08.2026 | 16:16
Ասում են՝ ապօրինի ա, ուզում են քանդեն, 30 տարի ապրում եմ էս տնակում. բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 16:07
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բուժզննում է անցնում ռուսական ակումբում. աղբյուր
31.08.2026 | 15:55
Պուտինը չգիտի՝ ինչպես ավարտել պատերազմը և մտավախություն ունի իր անձնական անվտանգության վերաբերյալ․ The Economist-ի անդրադարձը
31.08.2026 | 15:50
Փաշինյանն ու Ալիևը քննարկել են TRIPP-ի իրականացումն ու տնտեսական համագործակցության ընդլայնումը
31.08.2026 | 15:46
Պիտի Սեդրակ Քոչարյանի հետ քննարկեմ․ Օրբելյանը՝ նրա նվիրատվությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 15:33
Տնակների քանդման վայրից երկու անձ բերման է ենթարկվել, նրանցից մեկը կոտրել է ոստիկանական մեքենայի ապակին
31.08.2026 | 15:24
Մասկը պատրաստ է Ուկրաինային թույլ տալ Starlink-ն օգտագործել ՌԴ-ին հարվածների համար, սակայն անհրաժեշտ է Սպիտակ տան որոշումը․ FT 
31.08.2026 | 15:15
Վինուս Ուիլյամսը 15-րդ անընդմեջ պարտությունն է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 15:10
Փաշինյանն ու Ալիևը քննարկում են ունեցել // Արմեն Աշոտյանի տնային կալանքը 3 ամսով երկարաձգվեց․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերի հետ: Հանդիպմանը մասնակցել են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան ծրագրի ղեկավար Աննե Կեմպան, Հայաստանում KfW բանկի ավագ համակարգող Բելլա Անդրիասյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք։

 

«Փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերը Վարոս Սիմոնյանին փոխանցել է գերմանական կողմի պաշտոնական առաջարկությունը ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստն ընթացիկ տարվա հուլիսի 21-ից 22-ը Բեռլինում անցկացնելու վերաբերյալ: Նա տեղեկացրել է նաև, որ նիստի անցկացմանն առնչվող հարցերը մանրամասն քննարկելու նպատակով առաջիկայում նախատեսվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության պաշտոնյայի այցը Հայաստան։

 

Կլաուս Վենդելբերգերը նշել է Գերմանիայի կառավարության պատրաստակամությունը շարունակելու աջակցությունը Հայաստանի կառավարությանը երկրում բարեփոխումների իրականացման գործընթացում, հատկապես տնտեսական ոլորտում, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով «կանաչ տնտեսության» զարգացմանը և կարևորելով ՓՄՁ ոլորտը և զբոսաշրջությունը։

 

Վարոս Սիմոնյանը, որպես հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, ընդունել է գերմանական կողմի առաջարկը նիստի անցկացման ժամկետի վերաբերյալ, նաև վստահեցրել, որ հայկական կողմը կնախապատրաստի նիստի քննարկման համար առաջարկվող հարցերի փաթեթը՝ գերմանացի գործընկերոջ այցի ընթացքում դրանք հանգամանալից քննարկելու համար: Էկոնոմիկայի փոխնախարարը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարության կողմից տարիներ շարունակ Հայաստանին ցուցաբերվող գործուն  աջակցության համար, շեշտելով դրանց կարևորությունը երկրի տնտեսության զարգացման համար: Նա նաև հույս է հայտնել, որ հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը կխթանի երկու երկրների առևտրատնտեսական համագործակցությունը:

 

Հայաստանում KfW բանկի ավագ համակարգող Բելլա Անդրիասյանը համառոտ ներկայացրել է բանկի գործունեությունը Հայաստանում, ընդգծելով բանկի մասնակցությունը գյուղոլորտի զարգացման ծրագրերում, մասնավորապես գյուղատնտեսության ապահովագրության բնագավառում: Նշվել է նաև բանկի աջակցությունը Բեռլինում Թումո կենտրոնի հիմնադրման գործում:

 

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան ծրագրի ղեկավար Աննե Կեմպան, ներկայացնելով ընկերության առաքելությունը Հայաստանում, առանձնացրել է ՓՄՁ ոլորտում և զբոսաշրջության բնագավառում կատարած և ընթացիկ աշխատանքը:

 

Հանդիպման ավարտին Վարոս Սիմոնյանը տեղեկացրել է հյուրերին, որ աշնանը նախատեսվում է ԵՄ-Հայաստան ներդրումային համաժողովի անցկացումը և գերմանական կողմին հրավիրել մասնակցելու այդ միջոցառմանը ինչպես շահագրգիռ պետական կառույցների, այնպես էլ մասնավոր ընկերությունների և կազմակերպությունների մակարդակով»,- ասված է հաղորդագրությունում: