Սպանություն, կարուսել, լրագրողների ու դիտորդների նկատմամբ ճնշումներ. Ադրբեջանում ընտրությունները խայտառակ կեղծիքներով են անցել

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանում փետրվարի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցել են տարաբնույթ ընտրախախտումներով ու սկանդալներով: Նաև սպանություն է տեղի ունեցել: Ըստ ընդդիմադիր գործիչ Հաբիբ Մունթեզիրի ֆեյսբուքյան գրառման՝ 101-րդ ընտրատարածքում թեկնածու Մովսում Ասլանովի վստահված անձը՝ փաստաբան Սուբհան Հաջիևը, սպանվել է իշխող «Յենի Ադրբեջան» կուսակցությունից Էլշադ Միրբաշիրի մարդկանց կողմից: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը սպանության փաստը հերքում է՝ նշելով, որ անձը մահացել է բոլորի աչքի առաջ, դատաբժշկական փորձաքննության արդյունքում էլ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Բացի այդ, նշվում է, որ տղամարդը սիրտ-անոթային հիվանդություններ է ունեցել, երկու անգամ սրտի կաթված է տարել: Ընդդիմադիրները, սակայն, հակառակն են պնդում։

Նշենք, որ, ընդհանուր առմամբ, սոցցանցերի ադրբեջանական տիրույթում ընտրախատումների վերաբերյալ լուսանկարներն ու տեսանյութերը, անկախ ու ընդդիմադիր մի շարք լրատվամիջոցների հրապարակումները, անկախ դիտորդների ու լրագրողների հայտարարությունները վկայում են, որ Ադրբեջանում ընտրություններն անցել են խայտառակ պայմաններում, իշխանությունները կիրառել են ընտրակեղծիքների բոլոր տեսակները՝ կարուսել, զանգվածային լցոնումներ, ընտրատեղամասերում էլեկտրականության անջատումներ, լրագրողների ու դիտորդների աշխատանքի խոչընդոտում, նրանց նկատմամբ ճնշման և ուժի կիրառում, անվտանգության տեսախցիկների փակում, բազմակի քվեարկություն:

Մասնավորապես, Turan գործակալության տվյալներով՝ Մինգեչիվարի շրջանի 21-րդ ընտրատեղամասում գրանցվել են քվերաթերթիկների լցոնման դեպքեր։  Համացանցում օգտատերերը հրապարակել են տարբեր տեսանյութեր լցոնումների դեպքերի հետ կապված, որոնցում երևում է, թե ինչպես են մարդիկ անարգել քվերաթերթիկների կապոցները լցնում քվեատուփերը։

Խազար-Պիրալլահինի շրջանի 6-րդ ընտրատեղամասում նույնիսկ գրանցվել է քվերաթերթիկներն ընտրատեղամասից դուրս բերելու դեպք: Ըստ դիտորդների՝ քվեաթերթիկները դուրս են բերվել Մարդակյան բնակավայրի բնակբաժիններից մեկի ղեկավարի կողմից:

Ընտրակեղծիքներում ներգրավված են եղել նաև զինծառայողները: «Ազատության» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ կարուսել է իրականացվել զինծառայողների մասնակցությամբ Ջալալիբադ-Մասալի-Բիլասուվար 69-րդ շրջանի թիվ 1,3,5 ընտրատեղամասերում։ Նրանց հանձնարարել են քվեարկել մի շարք ընտրատեղամասերում։ Բացի այդ՝ գրանցել են դեպքեր, երբ մի վայրում գրանցված քաղաքացիները քվեարկել են այլ շրջանի ընտրատեղամասերում։ Meydan TV-ի փոխանցմամբ՝ դիտորդներն արձանագրել են, որ մարդկանց տեղամասեր են տարել շտապօգնության մեքենաներով, յուրաքանչյուրում՝ 6-7 մարդ։

Մի շարք ընտրատեղամասերում էլ անկախ դիտորդների, լրագրողներ նկատմամբ բռնություն ու ճնշում է կիրառվել: Մասնավորապես, համացանցում տարածված տեսանյութերից երևում է, որ Բաքվի կենտրոնում գտնվող 23 ընտրատարածքի 1-ին տեղամասում, Լենքորանի 76-րդ ընտրատարածքի  30 ընտրատեղամասում անհայտ անձինք ու ընտրական հանձնաժողովի անդամները լրագրողներին խանգարում  են աշխատել, վռնդում են ու կոտրում նրանց տեսախցիկները։

Լենքորանի շրջանի վերանշյալ ընտրատեղամասից նաև ծեծվել ու դուրս են արվել տեղամասային հանձնաժողովի անդամն ու դիտորդը, որոնք ներկայացրել են թեկնածու Խալիդա Բաղիրովային։ Նրանց նկատմամբ ճնշումներ են կիրառվել տեղամասային հանձնաժողովի ղեկավար Մազախիր Ալիևի հրամանով, որը, սակայն, լրատվամիջոցների հետ զրույցում հերքել է այդ ամենը։

Ֆիզուլիի 84-րդ  ընտրատարածքի տեղամասերում էլ դիտորդներին ներս չեն թողել՝ տեղ չլինելու պատճառաբանությամբ, որոշ դիտորդների նույնիսկ ոստիկանություն են տարել։

Որոշ ընտրատեղամասերում անջատվել է էլետրաէներգիան, որը հետո միացվել է: Կռիվները, ծեծն ու ջարդն անձանագրվել են մի շարք ընտրատեղամասերում, որոշ դեպքերում ընտրական գործընթացը կարճ ժամանակով նույնիսկ ընդհատվել է։

Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը  խախտումների մասին դեռ որևէ տվյալ չի ներկայացրել։

Նշենք, որ Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 1.314 թեկնածու, որոնք պայքարել են Մեջլիսի 125 տեղի համար։ Ընտրությունների ընթացքին 58 երկրից ու 59 կազմակերպությունից հետևել է 883 միջազգային դիտորդ, տեղացի դիտորդների թիվը գերազանցել է 77.000-ը։

Էմմա Չոբանյան