Սուսերամարտի մասնագիտացված մարզադպրոցում անց է կացվել Հայաստանի երիտասարդական առաջնությունը

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Մայրաքաղաքի Նորագավիթի սուսերամարտի մասնագիտացված մարզադպրոցում անցկացվեց Հայաստանի երիտասարդական առաջնությունը. գրում է ՀԱՕԿ կայքը:

Մարտուղյակներում մրցեցին շուրջ 100 դ’ արտանյաններ: Լարված պայքար ծավալվեց հատկապես խոցասուսեր մրցաձևում, որտեղ ավելի շատ մասնակից էր հայտավորված: Իրենց օգտին միայն հաղթանակներ գրանցեցին / 12 / երևանցիներ Գրիգոր Մնացականյանը, Ինեսա Բաբախանովան / 10 / և արժանիորեն դարձան հաղթողներ: Ճկասուսեր մրցաձևում առաջինը դարձյալ երևանցիներն էին . Համլետ Մխոյանը և Աիդա Ալոյանը: Թրասուսերակիրների մրցավեճում առավել վստահ հանդես եկավ և առաջին տեղը գրավեց գյումրեցի Վահան Նազարեթյանը:

Հավաքականի ավագ մարզիչ Արմեն Նավասարդյանը  զրույցի ժամանակ ասաց, որ մասնակիցների պատրաստականությունը դժգոհելու տեղիք չտվեց: Բայց մտորելու առիթ եղավ: Այս ստուգատեսում մասնակիցները դարձյալ թերանում էին տակտիկական հարցերում, մի հանգամանք , որի վրա առավել մեծ ուշադրություն պետք է դարձնեն տեղերում աշխատող մարզիչները:

Միջոցառման արդյունքներով կազմավորվեց հավաքական, որը Գյումրիում ուսումնամարզական հավաք կանցկացնի, այնուհետև  լավագույնները կմեկնեն Խորվաթիայի Պորեջ քաղաք և կմասնակցեն փետրվարի 21 –ին սկսվող Եվրոպայի պատանեկան և երիտասարդական առաջնություններին: