Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ փոխնախագահին

Լուրեր

31.08.2026 | 14:53
Ալեն Սիմոնյանը Բիշքեկում մասնակցել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպմանը
31.08.2026 | 14:53
ԱՄՆ Գրանդ Կանիոնում հեղեղի հետևանքով զոհ կա․ անհետ կորածներին որոնում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 14:46
Պուտինը չի՞ միջամտում ՀՀ ներքին գործերին. հարց` Քոչարյանի թիմին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 14:41
Փաշինյան-Ալիև հանդիպումն ավարտվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 14:34
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Եկատերինբուրգի վրա․ բազմահարկ շենքի բնակարաններ են վնասվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 14:25
Միրզոյանն ու դիվանագիտական ծառայության ղեկավարներն այցելել են Հայաստան-Թուրքիա սահման և Գյումրի-Կարս երկաթգծի կայարան
31.08.2026 | 14:19
Poland Open. Արման Անդրեասյանը՝ արծաթե, Վազգեն Թևանյանը՝ բրոնզե մեդալակիր
31.08.2026 | 14:11
Վանաձորում տոմատի մածուկի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
31.08.2026 | 13:59
Համաձայնագիր է ստորագրվել․ «Լիդիան Արմենիա»-ն մեկուկես տարում 10,5 մլն դոլար կհատակցնի համայնքներին
31.08.2026 | 13:48
Թրամփը հայտարարել է, որ իրանական Խարգ կղզին «փշուր-փշուր է արվում»
31.08.2026 | 13:37
Սեդրակ Քոչարյանը հանք չունի, չգիտեմ` ինչի մասին է խոսքը. փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 13:26
ԿԲ փոխնախագահը դիվանագետներին ներկայացրել է ՀՀ տնտեսության ընթացիկ զարգացումներն ու աճի դինամիկան
31.08.2026 | 13:25
Լարված իրավիճակ Շենգավիթում. թաղապետարանը փորձում է բնակելի տնակ քանդել. ՈՒՂԻՂ
31.08.2026 | 13:20
Թենիսիստ Առնո Ավետիսյանը՝ միջազգային մրցաշարի հաղթող
31.08.2026 | 13:15
ՇՄԱԳ-ը՝ նոր կանոններով․ ինչ է փոխվում բնապահպանական փորձաքննության գործընթացում
Բոլորը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ Պիեր Հեյլբրոննի ղեկավարած պատվիրակությանը:

«Մինչ այդ փոխվարչապետը ֆինանսների նախարարությունում մասնակցել է ՎԶԵԲ-ի հետ «Մեղրիի սահմանային անցակետի ծրագրի» համաձայնագրերի ստորագրման արարողությանը:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը գոհունակություն է հայտնել ՎԶԵԲ-ի հետ Հայաստանի համագործակցության մակարդակի վերաբերյալ և կարևորել մասնավոր հատվածում ՎԶԵԲ ակտիվությունը, ինչը սերմանում է Հայաստանում ճիշտ բիզնես մշակույթ: Մհեր Գրիգորյանը շեշտել է, որ չկա կարևոր որևէ մի ոլորտ, որտեղ ՎԶԵԲ-ի հետ համագործակցություն չի ծավալվել: Փոխվարչապետը որպես առաջնահերթություն առանձնացրել է ՎԶԵԲ ծրագրերի կարևորությունը հետևյալ ուղղություններով՝ կապիտալի շուկայի զարգացում, էներգախնայողության և այլընտրանքային էներգիայի զարգացում և ՓՄՁ ոլորտի զարգացում:

ՎԶԵԲ փոխնախագահ Պիեր Հեյլբրոննը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ստեղծված կառուցողական համագործակցության համար և ուրախությամբ նշել, որ 2021 թվականին ՎԶԵԲ կառավարիչները խորհրդի նիստը անցկացվելու է հենց Երևանում և նշել, որ ակնկալում է կառավարության աջակցությունը բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ միջոցառման բարձր մակարդակի կազմակերպման հարցում: Պիեր Հեյլբրոննը նշել է համատեղ իրականացվելիք ծրագրերի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ քայլերը և հույս հայտնել, որ մասնավորապես ենթակառուցվածքների զարգացման ոլորտում նախանշված ծրագրերը կնպաստեն Կառավարության բարեփոխումների իրականացմանը»,- ասված է հաղորդագրությունում: