Դոնալդ Թրամփի իմպիչմենթը տապալվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի գործընթացքը տապալվեց, հակառակ դեպքում՝ նա ստիպված կլիներ լքել նախագահի պաշտոնը:

ԱՄՆ պատմության մեջ Թրամփը երրորդ նախագահն էր, որին իմպիչմենթի էին ենթարկում։

Գործընթացը մեկնարկել էր 2019-ի սեպտեմբերի 24-ին։

Նախաձեռնողը ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին էր։ Դոնալդ Թրամփին մեղադրում էին Կոնգրեսի աշխատանքը խոչընդոտելու և իշխանությունը չարաշահելու համար։ Նրան նաև մեղադրում էին հեռախոսազրույցի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա ճնշում գործադրելու համար։

Նշվում էր, թե Թրամփը Զելենսկուն ստիպել է ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հավանական մրցակից Ջո Բայդենի որդու դեմ հետաքննություն սկսել։

Ջո Բայդենի որդին տարիներ առաջ Ուկրաինայում բիզնես գործունեություն է ծավալել։

Թրամփն արձագանքել էր իր իմպիչմենթի գործընթացին՝ այն անվանելով պետական հեղաշրջում։ «Նրանք փորձում են ինձ կանգնեցնել, քանի որ ես ձեզ համար եմ պայքարում»,- ասել էր նա։

Նոյեմբերի 20-ին ցուցմունք տվեց փոխգնդապետ Ալեքսանդր Վինդմանը, որը ներկա էր եղել Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույցին։ Նրա խոսքով՝ Թրամփը չէր կարող օտար պետության կառավարությունից պահանջել հետաքննել ԱՄՆ-ի քաղաքացու գործողությունները։

Դեկտեմբերի 18-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 230 կողմ և 197 դեմ ձայնով հաստատեց իմպիչմենթը: Ամիսներ տևած լսումներից հետո 2020-ի փետրվարի 6-ին Սենատում քվեարկություն նշանակվեց ։ Թրամփի մեղադրանքին կողմ քվեարկեց 48 սենատոր, մինչդեռ անհրաժեշտ էր 100 սենատորից 67-ի ձայնը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան