Ավարտվեց Զարեհ Սինանյանի այցը Վրաստան 

Լուրեր

11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
Բոլորը

Վրաստան աշխատանքային այցի վերջին օրվա ընթացքում Ախալքալաքում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է տեղի հայության հետ: «Ուզում ենք, որ դուք զգաք Հայաստանի Հանրապետության շունչը, զգաք, որ հայրենիքում ձեր մասին մտածում են, հիշում են և շահագրգռված են, որ դուք լինեք Վրաստանի լիիրավ քաղաքացիներ, օգտվեք բոլոր իրավունքներից, որը ժողովրդավարական Վրաստանը ընձեռում է իր քաղաքացիներին, և ձեր կապը Հայաստանի հետ ամուր պահեք»,-նշեց Գլխավոր հանձնակատարը: Զարեհ Սինանյանն ընդգծեց նաև, որ վրացի գործընկերների հետ  հարաբերությունները գնալով սերտանում են, և այդ համագործակցությունը հիմնված է անկեղծության և ազնվության վրա: Այնուհետ հանդիպումն ընթացավ հարցուպատասխանի ձևաչափով: Հարցերը վերաբերում էին կրթական, սոցիալ-տնտեսական, իրավական ոլորտներին: Հատկապես կարևորվեց սփյուռքահայ ուսանողների համար հայաստանյան համալսարաններում հայագիտական ուղղություններով անվճար տեղերի ավելացման հարցը: Հանձնակատարը նշեց, որ այժմ հայագիտական ֆակուլտետներում սփյուռքից անվճար հիմունքներով ուսանելու  հնարավորություն տրվում է 70 ուսանողի, սակայն  այս թիվը բավականին քիչ է: Զարեհ Սինանյանը ներկայացրեց նաև գրասենյակի ծրագրերը, գործունեության ուղղությունները, համոզմունք հայտնեց, որ վիրահայության հետ կապը լինելու է մշտական և ավելի է սերտանալու:

Հանդիպումից բացի՝ Գլխավոր հանձնակատարն այցելեց նաև «Jnews» լրատվական կայքի խմբագրություն, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի և Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության նստավայր, «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, «Ջավախքի աջակցություն» հիմնադրամ:

Այնուհետ Զարեհ Սինանյանն ուղևորվեց Նինոծմինդա և հանդիպեց տեղի հայության հետ, ամփոփեց Վրաստան այցի արդյունքները: Հանդիպման մասնակիցները հնչեցրին իրենց հուզող հարցերը, որոնք դարձյալ առնչվում էին կրթական, մշակութային թեմաներին, երկքաղաքացիությանը և այլն: