«Գաղութն էլ է մեր համար». Վարդան Ղուկասյան

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Գյումրու նախկին քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը շուտով հրավիրվելու է հարցաքննության: Այս մասին հայտնել է ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանը:

Դատախազությունն ուսումնասիրում է Վարդան Ղուկասյանի կողմից Գյումրու կենտրոնական այգու որոշ տարածքների և շինությունների ապօրինի օտարման հարցը: Խոսքը նաև Ղուկասյանների ընտանիքին պատկանող «Օազիս» սրճարանի մասին է։

Շիրակի դատախազը նաև նշել է, որ Վարդան Ղուկասյանի՝ քաղաքապետ եղած տարիներին օտարվել են «Հոկտեմբեր» կինոթատրոնի շենքը, «Տրոլեյբուսային պարկը», «Մայիսյանի» և այլ կաթսայատներ: Սա ևս ուսումնասիրում է Դատախազությունը:

Թեմայի շուրջ Factor.am-ը զրուցել է Վարդան Ղուկասյանի հետ:

-Պարոն Ղուկասյան, Շիրակի գլխավոր դատախազն այսօր հայտարարել է, որ Ձեզ հրավիրելու են հարցաքննության: Նշվում է, որ Դուք քաղաքապետ եղած ժամանակ անօրինական օտարել եք կենտրոնական զբոսայգու որոշ տարածքներ:

-Բա որ Գյումրու կենտրոնական զբոսայգում անօրինական բան է եղել, ո՞նց են վկայական տվել: Այս հանրապետության բոլոր ղեկավարներն այդտեղ եղել են, առաջին ներդրումն է եղել այս քաղաքում, դենդրոպարկ է կառուցվել: Այդ այգին երկրաշարժից հետո մենք պահել ենք: Էս նոր են ծլե՞լ:

-Բայց Դուք՝ Ձեր ընտանիքը, բիզնես եք արել, շահույթ եք հետապնդել, որ ասում եք, թե պահել եք․․․

– Լավ ենք արել, բիզնես անելը հանցագործությու՞ն է: Աշխատատեղեր ենք բացել, մարդիկ կարողացել են աշխատել, ուրիշ տեղ չենք տարել մեր ունեցվածքը դրել: Տանջանքով, չարչարանքով բան ենք արել, վա՞տ ենք արել: Մեռած քաղաքը ոտքի ենք հանել, ինչո՞ւ հիմա նոր խառնվեցին իրար: Սա քաղաքական պատվեր է: Թող գան այդ կառույցը (նկատի ունի իրենց ընտանիքին պատկանող «Օազիս» սրճարանը) իրենց տանք: Խլոցի է սկսվե՞լ:

-Վստա՞հ եք, որ  այս գործընթացի արդյունքում չեք հայտնվի անազատության մեջ։

-Գաղութն էլ է մեր համար: Ինչու գաղութում մարդիկ չե՞ն ապրում, հո բոլորը հանցագործ չեն: Ավետիք Իսահակյանն էլ է կալանավորվել, Հովհաննես Թումանյանն էլ, Եղիշե Չարենցն էլ:

-Որ ասում եք՝ գաղութն էլ է մեր համար, նկատի ունենք, որ անազատության մեջ գտնվողների շրջանում ծանոթներ ունե՞ք:

-Իրենք ավելի շատ ծանոթներ ունեն: Թող պատվեր չկատարեն: Ամեն ինչ կանցնի, կամուրջները թող չայրեն: Վերջում ինձ աշխատանքային հերոսի կոչում են տալու՝ քաղաքը կառուցելու համար:

-Դուք ասում եք, որ քաղաք եք կառուցել, բայց Դատախազությունն ուսումնասիրում է Ձեր քաղաքապետության շրջանում «Հոկտեմբեր» կինոթատրոնի, Գյումրու նախկին «Տրոլեյբուսային պարկ»-ի, «Մայիսյանի» և այլ կաթսայատների օտարումները:

-Տրոլեյբուսային պարկը սնանկ է ճանաչվել և դատարանի կողմից վաճառվել է: Ինչ մնում է կինո «Հոկտեմբերին»,  դրա բոլոր բացատրությունները կան՝ հատիկ-հատիկ:

-Եթե իրավապահ մարմինները հրավիրվեն, կներկայանա՞ք բացատրության կամ հարցաքննության:

-Եթե օրենքը ցույց է տալիս, որ ԱԺ պատգամավորին հրավիրեն, ես կգնամ, եթե թույլ չտա՝ չեմ գնա: Ես փախնելու բան չունեմ:

Նարեկ Կիրակոսյան