«Իգլա»-ն բերվել էր Պաշտպանության բանակին նվիրաբերելու համար. «Փաստինֆո»

Լուրեր

16.09.2026 | 12:30
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
16.09.2026 | 12:26
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին․ ՍԴ-ն որոշում է կայացրել
16.09.2026 | 12:19
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ Իրանի պատերազմը դադարեցնելու օգտին է քվեարկել
16.09.2026 | 12:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա // ԶՈՒ ԳՇ պետը գիշերային անակնկալ ստուգայց է կատարել․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
16.09.2026 | 11:51
ԱՄՆ-ում ռուսական հատուկ ծառայությունների ցանց է բացահայտվել․ անդամները մեղադրվում են Կրեմլի հանձնարարականով ԵՄ-ում դիվերսիաների և ռուս այլախոհների սպանությունների կազմակերպման մեջ
16.09.2026 | 11:42
«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:35
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 11:33
Ռուսական գազի գինը կարող է փոխվել․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը 
16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
Բոլորը

Սամվել Բաբայանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստում պարզվեց, որ «Իգլա»-ն բերվել էր Հայաստան՝ Պաշտպանության բանակին նվիրաբերելու համար: Այդ մասին այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց գործով ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը՝ պնդելով, որ «Իգլա» ձեռք բերելու նախաձեռնությունն իրենն է եղել, ոչ թե՝ Սամվել Բաբայանինը. փոխանցում է «Փաստինֆոն»:

Այսօր դատարանում ցուցմունք տվեցին գործով երկու ամբաստանյալներ Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը, ընդ որում՝ նրանց կողմից փորձ արվեց տեղի ունեցածը ներկայացնել այնպես իբրև Սամվել Բաբայանը որևէ առնչություն չի ունեցել զինամթերքի պատվիրման և ձեռքբերման գործում:

Այսպիսով, Սանասար Գաբրիելյանին զարմացնում էր, թե ինչպես է եղել, որ լինելով հրամանատար՝ նախկինում բանակին 42 միավոր զենք է բերել և ըստ իրեն վատ բան չի արել, հիմա էլ լավ բան է ցանկացել անել, սակայն «մի տրուբայի համար զնգ-զրնգոց են սարքել»:

Գաբրիելյանն իր ցուցմունքում գրեթե ոչ մի հարցի կոնկրետ պատասխան չէր տալիս, մանևրում էր, իսկ որոշ հարցերին էլ ուղղակի չպատասխանելու համար հայտարարում էր, որ գործի հետ չի առնչվում:

Ըստ ամբաստանյալի՝ երբ «Իգլա»-ն Հայաստանում է եղել, դրա նկարը ցույց է տվել Սամվել Բաբայանին, որպեսզի հասկանա՝ այն պիտանի՞ է, թե՝ ոչ, Բաբայանն էլ ասել է, որ թերի է, այն ընդամենը մաս է և որ այն մի արկղի մեջ դնի ու թաղի, «սրանք գիտեն կռիվն ավարտվել է, բայց չի ավարտվել»:

Այս ամենը ներկայացնելով՝ ամբաստանյալը ցանկանում էր նշել է, որ Բաբայանը նկատի է ունեցել, որ որպես մաս ևս պետք կգա, սակայն, իր խոսքով, եթե Բաբայանն իմանար, որ դրա դիմաց ինքը 50 000 ԱՄՆ դոլար պետք է վճարեր՝ իրեն թույլ չէր տա այն ձեռք բերել:

Սանասար Գաբրիելյանի պնդմամբ՝ «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրը ձեռք բերելուն օգնել է գործով ներկայումս ամբաստանյալի կարգավիճակ ունեցող Արմեն Պողոսյանը, վերջինս էլ իր հերթին դիմել է իր ծանոթ Հրաչյա Մայիլյանին, ով Վրաստանում լավ կապեր ունի:

Մի օր էլ սրճարանում նստած են եղել ինքը և Արմենը, եկել է Հրաչյան և ասել է, որ զենքը բերել է: Ամբաստանյալի դատաքննական և նախաքննական ցուցմունքներում առկա էական հակասությամբ պայմանավորված՝ մեղադրող Արամ Արամյանի միջնորդությամբ հրապարակվեց նախաքննական ցուցմունքները:

Որպես կասկածյալ հարցաքննվելու ժամանակ Գաբրիելյանը հայտնել էր, որ 2016թ. սկզբներին մեկնել է Արցախ՝ դիրքեր, և այդ ժամանակ միտք է առաջացել զինամթերք հայթայթել և ուղարկել Արցախ, այդ հարցով դիմել է Արմեն Պողոսյանին, սակայն կոնկրետ զենքի անուն չի տվել, որոշ ժամանակ անց Արմենն իրեն ասել է, որ «Իգլա» կա և դրա դիմաց 50 000 դոլար են պահանջում և քանի որ այն թերի է եղել, 3 հրթիռները բացակայել են, Սանասարը հրաժարվել է այն գնելուց:

Արմենն այդ մասին տեղեկացրել է Հրաչյային, վերջինս էլ ասել է թե ծախս է արել ու բերել է Հայաստան և որ իրեն 4000 դոլար գումար տան, սակայն Սանասարը հրաժարվել է այդ գումարը տալուց:

Սամվել Բաբայանի հետ Իգլայի ձեռքբերման մասին չի խոսել, նա տեղյակ չի եղել այդ մասին: Միգուցե ընտրել է սխալ և անլուրջ մարդկանց՝ Արմենին և Հրաչյային, այդ պատվերը տալու համար և այդ հարցում իրեն մեղավոր է զգում, սակայն պնդեց, որ հիմա էլ պատրաստ է բանակին օգնել:

Ամբաստանյալը պնդում էր, որ Հրաչյա Մայիլյանին ինքը չի ճանաչել ինչպես կարող էր նրան պատվեր տալ, վերջինս այդ գործով զբաղվել է Արմենի ասելով:

Գործով մյուս ամբաստանյալ Արմեն Պողոսյանն էլ դատարանում մեղադրանքի վերաբերյալ հրաժարվեց դիրքորոշում հայտնել, այնինչ նախաքննության ընթացքում երկու անգամ իրեն մասնակի էր մեղավոր ճանաչել, երկու անգամ էլ՝ լրիվ:

Ըստ հրապարակված նախաքննական ցուցմունքների՝ Սանասար Գաբրիելյանն Արմեն Պողոսյանին դիմել է Իգլա տեսակի զենիթահրթիռային համալիրը ձեռքբերելու համար, իսկ երբ այդ հարցով ինքը դիմել է Հրաչյա Մայիլյանին, վերջինս ասել է, որ հնարավոր է 50 000 դոլարով ձեռքբերել:

«Իգլա»-ն Հայաստան հասնելուց հետո Սանասարի պահանջով լուսանկարել է այն, վրան էլ դրել է ՕՐՕ դաշինքի բուկլետը որպեսզի չկարծի, թե համացանցից քաշած նկար է:

Սակայն Սանասարը, տեսնելով լուսանկարը հեռախոսով, հրաժարվել է այն գնելուց՝ ասելով, որ ամբողջական չի:

Միևնույն ժամանակ, Արմեն Պողոսյանն իր նախաքննական ցուցմունքում նշել է, որ գործարքը հաջողվելու դեպքում 5000 դոլարը իր և Հրաչյայի միջև կիսվելու էր:

Նախաքննության ընթացքում ցուցմունք տալու ժամանակ Արմեն Պողոսյանը հայտնել էր նաև, որ Սանասարի հետ Իգլայի ձեռքբերման մասին խոսելիս հասկացել է, որ նա չի պատվիրատուն՝ այլ մարդիկ են նրա թիկունքում կանգնած, և որ Սանասարը չի վճարելու Իգլայի գումարը:

Որպես մեղադրյալ հարցաքննվելու ժամանակ կրկին հայտնել է, որ Սանասարը չէ իրեն պատվեր տվողը, սակայն ինքը իրական պատվիրատուին չի ճանաչում, այդպես է ենթադրել Սանասարի հետ զրույցների ժամանակ և հավելել է, որ հրթիռը պատվիրողը Սամվել Բաբայանն է:

Հրապարակված ցուցմունքներից հետո ամբաստանյալը հայտարարեց, որ Սամվել Բաբայանի մասով նախաքննության ընթացքում իր տված ցուցմունքները ճիշտ չեն. ենթադրությունները, որ այն պատվիրել է Բաբայանը, իրականությանը չի համապատասխանում:

Իսկ թե քննիչի կողմից իր վրա ճնշում եղել է, թե՝ ոչ, ինչու է այդպես գրել նախաքննության ընթացքում, նա հրաժարվեց հարցերին պատասխանել:

Նա նաև պնդեց, որ այդ գործարքից ինքը ոչինչ չի ակնկալել, իսկ նախաքննության ընթացքում հայտնած 5000 դոլարի մասին, որը իր և Հրաչյայի միջև պետք է կիսվեր, Հրաչյայի առաջարկն է եղել:

Ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանն էլ, Արմեն Պողոսյանին հարց ուղղելով, ցանկացավ պարզել, թե նախաքննության փուլում, երբ ասել է, որ մասնակի ընդունում է մեղադրանքը, գիտակցո՞ւմ է՝ իրեն ինչում են մեղադրում, այդ ի՞նչ է արել, որ մասնակի էլ ընդունում է:

Ամբաստանյալը մեղադրանքի վերաբերյալ դատարանում դիրքորոշում հայտնել չշտապեց:

Հաջորդ դատական նիստում ցուցմունք կտա Սամվել Բաբայանը: